Последние новости

Զախարովա. Սա, միգուցե, հերթական սադրանքն է՝ կապված ռուս-հայկական մեդիա ֆորումի հետ

Չեմ բացառում, որ սա (նկատի ունի Գորիսում ռուսամետ բլոգեր Միքայել Բադալյանի անհետացման մասին տեղեկությունը- խմբ.) հերթական սադրանքն է՝ կապված Երևանում անցկացվող ռուս-հայկական մեդիա ֆորումի հետ։ Այս մասին Telegram-ի ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նրանց սադրանքը, ովքեր քնում են և տեսնում՝ ինչպես փչացնել հարաբերությունները երկու երկրների միջև։ Իսկ Արևմուտքը մեծ գումարներ է ներդրել սրա մեջ։ Ակնհայտ է, որ վերջին շրջանում ակտիվացել են դրան ուղղված ուժերը։ Հրաժարվում եմ ընդունել, որ «խոսքի ազատությունը յուրաքանչյուրի բացարձակ իրավունքն է» կարգախոսի ներքո հանդես եկող իշխանությունները թուլ կտան լրագրողների հետապնդումը և կարգելափակեն տեղեկատվության տարածումը»,- գրել է նա։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ