ՔԿ․ Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը ձերբակալվել են հրազենի ապօրինի շրջանառության կասկածանքով
Միկա Բադալյանը, Աշոտ Գևորգյանը և ևս հինգ անձ Գորիսում ձերբակալվել են հրազենի ապօրինի շրջանառության կասկածանքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
«Քանի որ շատ արագ տարածվում են տարատեսակ անճշտություններ պարունակող տեղեկություններ ու շահարկումներ, անհրաժեշտ եմ համարում այս պահին տեղեկացնել հետևյալի մասին։
ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։
Ձևավորվել է քննչական խումբ։
Այս պահին կատարվում են քննչական և վարութային գործողություններ։
ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ հանդես կգա վարույթի հանգամանքներին վերաբերող հաղորդագրությամբ»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 10:16
Региональная архитектура безопасности Ближнего Востока оказалась на грани обрушения на фоне попыток прозападных сил нейтрализовать геополитический фактор Ирана. Такое мнение в эфире программы Sputnik Армения "Абовян time" выразил политолог Грант Микаелян.
-
2025-06-21 09:53
Как сообщил в соцсети директор Центра гидрометеорологии и мониторинга Армении Левон Азизян со ссылкой на Европейско-Средиземноморский сейсмологический центр, подземные толчки были зафиксированы в 21:49 по местному времени.
-
2025-06-21 09:50
Журналист-эмигрант Афган Мухтарлы в интервью JAMnews заявил, что между Азербайджаном и Израилем существует глубокое и многостороннее сотрудничество.
-
2025-06-21 09:48
США готовы дать Ирану максимум две недели для достижения договоренности по ядерной программе, заявил президент США Дональд Трамп.