Ինչո՞ւ է ձերբակալվել զոհված զինծառայողի հայրը. փաստաբանը մանրամասներ է հայտնում
Քանի որ մեզ դեռ սպասվում է կալանքի միջնորդության քննարկում, դրա համար չեմ կարող մեծ ինֆորմացիա տրամադրել այս պահին, լրագրոների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հոր՝ Գարիկ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Գալեյանը ձերբակալվել է երկու արարքի կատարման համար։
«Խուլիգանություն, որն արտահայտվել է նրանով, որ անցյալ տարի Գլխավոր դատախազության դիմաց, երբ ծնողները իրավաչափ ակցիա էին իրականացնում, իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային և Գարիկ Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր վերջինիս գլխին: Այդ արարքը որակվել է որպես խմբով խուլիգանության կատարում, ընդ որում՝ ինձ համար պարզ չէ, թե խմբի մյուս անդամը ով է, հավանաբար, շիշը, քանի որ մեղադրանքից պարզ չի դառնում»,- նշեց փաստաբանը։
Երկրորդով մեղադրանք է ներկայացվել իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու համար. «Անգամ չգիտեմ, թե ինչ անվանում կարելի է տալ սրան: Բուռն ցանկություն ունեն նրան կալանավորելու»:
Փաստաբանը նշեց, որ հանդիպել է Գալեյանի հետ, նա չի ընդունում մեղադրանքը:
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 12:26
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян обвинил власти Армении в том, что они превратили страну в эпицентр геополитического противостояния. Об этом говорится в его новом заявлении, переданном через адвокатов.
-
2025-06-27 12:25
Предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян собирается отправиться вместе с силовиками. Об этом он заявил в Первопрестольном Эчмиадзине.
-
2025-06-27 12:22
«Все духовенство Армении готово к аресту. Мы все в Первопрестольном», - об этом написал на своей странице в Facebook отец Асогик Карапетян, директор Архивов и музеев Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-06-27 12:21
Я думаю, что только турки хотели задержать меня, если им придется задержать меня здесь, то они тоже турки. Об этом сегодня, 27 июня, в беседе с журналистами в Первопрестольном Эчмиадзине заявил бывший настоятель монастырского комплекса Дадиванк отец Ованнес Ованнисян.