Իշխան Սաղաթելյան․ Լիահույս եմ, որ Արցախի Հանրապետությունը պատվով դուրս կգա այս փորձությունից
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ընտրելու է երկրի նախագահ։
Դա տեղի է ունենում աշխարհաքաղաքական բարդ պայմաններում, երբ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, թշնամին զորքեր է կուտակել սահմանին՝ ստեղծելով պայթունավտանգ իրավիճակ։
Այս իրավիճակում կենսական անհրաժեշտություն է, որ Արցախում կայանալիք ընտրությունները տեղի ունենան համախմբման, փոխգործակցության և միասնականության մթնոլորտում։
Անթույլատրելի և դատապարտելի են այս օրերին որոշ ուժերի կողմից հնչեցվող սադրիչ, պառակտիչ հայտարարությունները և նախաձեռնությունները, որոք կարող են ապակայունացնել կամ խաթարել պետական համակարգի կենսագործունեությունն Արցախում։
Հավատում ենք, որ Արցախյան ազատամարտի և դրան հաջորդած տարիների ընթացքում իր միասնականությամբ բոլոր փորձություններին դիմագրաված արցախահայությունը տեղիք չի տա բախտախնդիր ուժերի սադրիչ կոչերին։ Իսկ Արցախում գործող պատասխանատու ուժերը կրկին հանդես կբերեն ողջախոհություն, կարձանագրեն պահի լրջությունը և Ազգային ժողովում կայանալիք ընտրություններով կձևավորեն կուռ, միասնական, ստեղծված իրավիճակին համապատասխան որոշումներ կայացնող, արցախահայության ինքորոշման իրավունքները անսակարկ պաշտպանող իշխանություն։
Լիահույս եմ, որ Արցախի Հանրապետությունը պատվով դուրս կգա այս փորձությունից, և համահայկական զորակցությամբ կշարունակենք այս գոյաբանական պայքարը»։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 20:21
Визит министра иностранных дел России Сергея Лаврова в Ереван 20-21 мая стал знаковым событием, которое может ознаменовать поворот в российско-армянских отношениях после длительного периода охлаждения.
-
2025-05-22 19:55
Президент Турции Тайип Эрдоган заявил, что у него нет намерений снова баллотироваться в президенты, но стране необходима новая конституция. Об этом он сказал в беседе с журналистами своего пула по возвращении из Венгрии. Турецкий лидер добавил, что нужна конституция, предложенная гражданскими лицами, а не заговорщиками, и его Партия справедливости и развития ведет работу над подготовкой проекта нового Основного закона.
-
2025-05-22 19:53
Рано утром в четверг на территории ЦРУ в городе Маклин американского штата Вирджиния получил огнестрельное ранение человек, сообщает NBC Washington.
-
2025-05-22 19:50
Всего в ходе отражения массированного налета беспилотников противника (с 20 часов 20 мая до 8 часов 22 мая) вне зоны проведения специальной военной операции, над территорией России средствами ПВО сбиты 485 беспилотных летательных аппаратов самолетного типа, сообщает Минобороны РФ.