Իրանը հայտարարել է տարածաշրջանում իր ՀՕՊ միջոցների գերազանցության մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ՌԾՈւ հրամանատար, դերծովակալ Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ անվիճելի փաստ է, որ Իրանի Զինված ուժերը տարածաշրջանում ամենահզոր ՀՕՊ միջոցներն ունեն, տեղեկացրել է Mehr-ը։
«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության ՀՕՊ բանակային ուժերն ունեն ամենաարդիական համակարգերը, և անվիճելի փաստ է, որ մեր Զինված ուժերը ՀՕՊ գերազանց հնարավորություններ ունեն տարածաշրջանում, և մեր թշնամիները լավ գիտեն այդ մասին»,- ընդգծել է ծովակալ Թանգսիրին։
Նա Իրանի պաշտպանական հզորությունն անվանել է Զինված ուժերի միասնության և համախմբվածության արդյունք։
«Շնորհիվ մեր երիտասարդության և հայրենական գիտնականների բարձր ձգտումների՝ մենք դուրս ենք եկել կարգախոսների շրջանակից և մտել գործողությունների և փորձի ասպարեզ՝ վերածվելով նշանակալի տերության տարածաշրջանում և աշխարհում»,- ավելացրել է Թանգսիրին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 14:34
В результате массовых арестов, проведенных в Армении 25 июня 2025 года, был задержан также депутат Национального Собрания Республики Арцах, руководитель фракции «Справедливость» Давид Галстян.
-
2025-06-27 14:32
В Минске стартовало заседание Высшего Евразийского экономического совета. В этом году оно проходит под председательством Александра Лукашенко.
-
2025-06-27 14:29
Почти 80% граждан Армении отрицательно оценили арест на два месяца главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна после его высказываний против антицерковной кампании властей Армении. Об этом свидетельствуют данные опроса, проведенного MPG/Gallup International Аssociation с 23 по 25 июня в Армении, приняли участие 1000 респондентов.
-
2025-06-27 14:27
Мир осознал, что с Ираном нельзя говорить на языке силы, что Ирану и иранцам угрожать нельзя. Об этом сегодня, 27 июня, на пресс-конференции заявил посол Ирана в Армении Мехди Собхани.