Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ․ ԱՆՆԱԽԱԴԵՊ Է, ՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԸ ՉԻ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Սա աննախադեպ է, որ Արցախի Հանրապետության նախագահին պաշտոնական Երևանի ներկայացուցիչները չեն շնորհավորում: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
«Երբ մայիսին տեղի ունեցան Թուրքիայի նախագահի ընտրությունները, իրենց կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները հրապարակելուց ընդամենը 5 ժամ հետո Փաշինյանը Էրդողանին շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ, իսկ Արցախի դեպքում արդեն 24 ժամ անցել է, սակայն Փաշինյանը դեռ չի շնորհավորել: Ինչպես Ադրբեջանին ձեռնտու չէր Արցախում Արայիկ Հարությունյանի փոփոխությունը, այնպես էլ Հայաստանի իշխանություններին ձեռնտու չէ, ուղղակի Ադրբեջանը այս հարցում ավելի անկաշկանդ է, իսկ պաշտոնական Երևանը դեռւես այդքան բացահայտ չի կարողանում դրսևորել: Բայց սա աննախադեպ է, որ արդեն պաշտոնական երդմնակալությունն է տեղի ունեցել, սակայն Արցախի Հանրապետության նախագահին պաշտոնական Երևանի ներկայացուցիչները չեն շնորհավորում: Ես չգիտեմ, կարող է հաղորդագրություն են գրել կամ զանգել են, բայց պաշտոնական որևէ հայտարարություն չկա»,-ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ հնարավոր է այս դեմարշը ՌԴ-ի դեմ պայմանավորված է Արցախում իշխանությունների փոփոխությամբ:
Անդրադառնալով նախորդ օրը ՌԴ կողմից հումանիտար բեռ ուղարկելու մասին տեղեկատվությանը, Մաթևոսյանը նշեց, որ սա անմիջական կապ ունի Արցախում նախագահի փոփոխության հետ:
«Արցախի ցանկացած իշխանություն մի շարք ֆունդամենտալ հարցեր պետք է լուծի: 1-ինը՝ պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի այս հումանիտար ճգնաժամը մեղմվի: Երկրորդը՝ ինչքան էլ շատ մարդկանց համար սա ցավալի լինի, բայց Արցախի նոր ղեկավարը պետք է Ադրբեջանի հետ բանակցային օրակարգ հաստատի, այսինքն ֆիքսի՝ ինչի վերաբերյալ կարող են բանակցություններ վարել Բաքվի հետ և կարմիր գծերը ֆիքսի: Ռուսական կողմի համար պետք է ըմբռնելի, հասկանալի և կանխատեսելի գործընկեր լինել, որովհետև Արցախը հայկական պահելու գրավականներից մեկը ռուսական կողմի ներգրավվածության շարունակականության ապահովումն է՝ անվտանգության ապահովման հարցում: և չորրորդը՝ ցանկալի կլինի, որ Արցախի նեկայիս իշխանությունները իրենց ռեսուսրները օգտագործելով այնպես անեն, որ Երևանը վերադառնա նոյեմբերի 9-ի փաստաթղթի տրամաբանության շրջանակներում քաղաքական գործընթացներին»,- ասաց նա:
Նշենք, որ Արցախի նախագահւ ընտրությունը տեղի էունեցել նախօրեին, իսկ այսօր երդման պաշտոնական արարողությունն է տեղի ունեցել: Հայաստանից ԱՀ նախագահին շնորհավորել են ընդդիմադիրները և ամենայն հայոց կաթողիկոսը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 20:21
Визит министра иностранных дел России Сергея Лаврова в Ереван 20-21 мая стал знаковым событием, которое может ознаменовать поворот в российско-армянских отношениях после длительного периода охлаждения.
-
2025-05-22 19:55
Президент Турции Тайип Эрдоган заявил, что у него нет намерений снова баллотироваться в президенты, но стране необходима новая конституция. Об этом он сказал в беседе с журналистами своего пула по возвращении из Венгрии. Турецкий лидер добавил, что нужна конституция, предложенная гражданскими лицами, а не заговорщиками, и его Партия справедливости и развития ведет работу над подготовкой проекта нового Основного закона.
-
2025-05-22 19:53
Рано утром в четверг на территории ЦРУ в городе Маклин американского штата Вирджиния получил огнестрельное ранение человек, сообщает NBC Washington.
-
2025-05-22 19:50
Всего в ходе отражения массированного налета беспилотников противника (с 20 часов 20 мая до 8 часов 22 мая) вне зоны проведения специальной военной операции, над территорией России средствами ПВО сбиты 485 беспилотных летательных аппаратов самолетного типа, сообщает Минобороны РФ.