Երևանը ՆԱՏՕ-ին միանալու պաշտոնական հայտ չի ներկայացրել
Երևանը Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու պաշտոնական հայտ չի ներկայացրել, և կազմակերպությունը ներկայումս չի դիտարկում այս հարցը։ Այս մասին «Известия»-ին հայտնել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը։
«Հայաստանի կողմից դաշինքին միանալու պաշտոնական դիմում չի եղել։ Դա մեր տեսանկյունից խնդիր չէ՝ հաշվի առնելով այլ գործընկեր երկրների հետ երկարամյա համագործակցությունը, որոնք չեն ձգտում միանալ ռազմական դաշինքին»,- նշել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա փոխանցմամբ՝ Դաշինքի գործընկերներն իրենք պետք է որոշեն ՆԱՏՕ-ի հետ իրենց հարաբերությունների մակարդակը։ Միևնույն ժամանակ, դաշինքը հեռու է մնացել, այսպես կոչված, «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտեի» ղեկավար Գյունտեր Ֆելինգերի վերջին հայտարարությունից, որը կոչ է արել Երևանին միանալ ռազմական դաշինքին։
«Պարոն Ֆելինգերը պաշտոնական կապ չունի ՆԱՏՕ-ի հետ։ Նա ՆԱՏՕ-ի աշխատակից չէ, նրա տեսակետներն ու կարծիքները իրենն են և չեն արտահայտում Դաշինքի տեսակետները»,- պարզաբանել է պաշտոնական ներկայացուցիչը։
Սեպտեմբերի 11-ին մեկնարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները, որոնք կտևեն մինչև սեպտեմբերի 20-ը, որին կմասնակցեն 175 հայ և 85 ամերիկացի զինվորականներ։
Alpha News
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.