«Ժողովուրդ». ՉԽՆԱՅԵԼ ՈՉ ՄԻ ՄԵԹՈԴ. ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳ Է ԻՋԵՑՎԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականներին հրահանգ է իջեցվել քարոզարշավի վերջին շաբաթը «կատաղի» պայքարի դուրս գալ ու ամբողջ ուժերը կենտրոնացնել միայն ու միայն ձայներ հավաքելու վրա՝ չխնայելով ոչ մի մեթոդ:
ՔՊ-ն այս շաբաթ իր ամբողջ ծանր հրետանին ոտքի է հանել. նախարարները, բոլոր պատգամավորները մեկ մարդու պես աշխատանքային ժամից հետո պետք է շտապեն քարոզարշավի. անգամ այն պատգամավորները, որոնք մինչ այս չէին մասնակցում քարոզարշավին, այս շաբաթ նրանք էլ ոտքի կելնեն: Բանն այն է, որ որքան ընտրությունները մոտենում են, այնքան իշխանականների վախերն ու անհանգստությունները մեծանում են, քանի որ տարբեր ներքին հարցումներն էլ ցույց են տալիս, որ, առանց վարչական ռեսուրսի կոշտ կիրառման, չեն կարող իրենց ուզած արդյունքին հասնել ու Երևանում միանձնյա իշխանություն ստանձնել:
Նրանց շատ է անհանգստացնում Հայկ Մարությանի բարձր վարկանիշը, որը իջեցնելու համար անգամ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հարցազրույց տվեց Հանրայինով՝ մեկն իր աշխատասենյակում. ԿԸՀ-ից հուշեցին, որ դա ընտրախախտում է, և զրույցը կազմակերպվեց Հ1-ի տաղավարում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).