Երևանի գործողությունները ոչ բարեկամական են. Զախարովան՝ Հռոմի ստատուտի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանը Հռոմի կանոնադրության հնարավոր վավերացման համատեքստում Հայաստանի գործողությունները դիտարկում է որպես ոչ բարեկամական։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանի դեսպանն արդեն կանչվել է ԱԳՆ ՝ նրան բողոքի նոտա է հղվել Երևանի մի շարք ոչ բարեկամական գործողությունների հետ կապված, որոնց թվում է նաև Հռոմի կանոնադրության վավերացումը:
«Երևանը պետք է բացատրի և պարզաբանի իր մոտիվացիան։ Ինչի՞ համար է արվում դա, ինչո՞ւ: Նրանք, ի դեպ, ներկայացրել են իրենց գնահատականները։ Բայց մենք նման քայլերը դիտարկում ենք որպես ոչ բարեկամական, ինչի մասին բազմիցս խոսել ենք։ Մենք խոսել ենք նաև մեր հայ ընկերների ու գործընկերների հետ , բայց այս փուլում սկսել ենք խոսել հրապարակային, քանի որ խնդիրները շատացել են», - նշեց նա։
Նրա խոսքով՝ վավերացումը ոչ թե եզակի քայլ է, ինչպես կարծում է հայկական կողմը, այլ քայլերի համալիր:
Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանին համարում է ինքնիշխան պետություն, սակայն Հայաստանի գործողություններն ու հայտարարությունները վնասակար են։ Դրանք կարող են խաթարել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դրանք կխանգարեն նաև այն ամենի իրականացմանը, ինչի մասին կողմերը պայմանավորվել են ՌԴ միջնորդությամբ։ Այս ամենը ամրագրված է հայտարարություններում, որոնք ունեն երեք պետությունների ղեկավարների հավանությունը։
ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ներկա կարգավորմամբ, ոչ թե հորինված, ոչ թե կեղծ կարգավորմամբ, այլ իրական լուծմամբ: Ըստ նրա այստեղ չկա ֆորմալ մոտեցում, չկա` բացառապես դիվանագիտական լուծում։ Ռուսական կողմը փորձ է բացատրել, որ այս ամենը Ռուսաստանին չէ վնասում, որ այս ինքնահավան քայլերը, պարզապես չեն նպաստում կարգավորմանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 1-ին Ազգային ժողով էր ուղարկել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.