«Գարդման-Շիրվան-Նախիջևան» միություն․ Պետք է թույլ չտալ Ադրբեջանին գնալ նոր ռազմական էսկալացիայի
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության մեծացման, Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանի հետ պետական սահմանին զինտեխնիկայի կուտակումների կապակցությամբ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունը․
««Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության մեծացման, Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանի հետ պետական սահմանին զինտեխնիկայի կուտակումների կապակցությամբ։
Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի կուտակումը, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմաշունչ հռետորաբանությունը, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական գործընթացների խաթարման՝ պետական ինստիտուտների կազմալուծման սպառնալիքները և միտումնավոր ստեղծված հումանիտար աղետը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանություն, ցույց են տալիս, որ էթնիկ ազգայնականությամբ և ռասիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ գնալու կառուցողական երկխոսության, այլ շարունակում է հանդես գալ ուժի դիրքերից՝ խախտելով իր իսկ կողմից ընդունված մարդու իրավունքների պաշտպանության մի շարք միջազգային հռչակագրերն ու կոնվենցիաները և միջազգային միջնորդների ջանքերով Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Ադրբեջանի նման գործելակերպը մեզ՝ ադրբեջանական ագրեսիայի ենթարկվածներիս, հուշում է, որ անցած 30 տարիների ընթացքում ադրբեջանական հասարակության մեջ հայատյացությունը միայն աճել է։ Ռասիստական և կրոնական այդ ատելությունը, որը ներդրվում է անմիջապես պետության կողմից, թույլ է տալիս վստահորեն պնդել, որ Ադրբեջանը չի պատրաստվում ապահովել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը, այնպես էլ չի պատրաստվում պատասխանատվություն կրել 1988թ․ Սումգայիթի, 1990թ․ Բաքվի, 1992թ․ Մարաղայի կոտորածների համար։
Ադրբեջանը պետք է համարժեք, արդարացի փոխհատուցում տրամադրի բռնությամբ տեղահանված շուրջ հարյուր հազարավոր հայերին, պետք է թույլ տա, որ բոլոր հայ փախստականներն ու բռնի տեղահանվածները, առնվազն նրանք, ովքեր ցանկանում են, վերադառնան իրենց հայրենիքի՝ իրենց կողմից նապխընտրած վայր՝ այնտեղ բոլոր երաշխիքներով ապահովելով նրանց ֆիզիկական, քաղաքական և քաղաքացիական, այդ թվում ինքնության անվտանգությունը:
Ադրբեջանը պարտավոր է վերականգնել ոչնչացված հայկական պատմամշակութային և ճարտարապետական շինությունները, եկեղեցիները, առնվազն պատմամշակութային արժեք ունեցող գերեզմանատները, սրբազան տարածքները, վերակագնել նրանց կեղծած ինքնությունները, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ շարունակում է ևս մի մշակութային ցեղասպանություն այս անգամ Լեռնային Ղարաբաղի իր վերահսկողության տակ անցած շրջաններում։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը կոչ է անում միջազգային հանրությանը արդյունավետորեն ճնշում գործադրել Ադրբեջանի ռասիստական կառավարության վրա՝ թույլ չտալով վերջինիս գնալ նոր ռազմական էսկալացիայի տարածաշրջանում՝ խախտելով միջազգային համաձայնությունները, ինչը մեծապես խարխլում է մեր տարածաշրջանի կայունությունն ու ժողովրդավարացման անշրջելի գործընթացը։
Կոչ ենք անում ադրբեջանական իշխանություններին վերջ տալ միջպետական խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու կործանարար պրակտիկային, հրաժարվել ռազմական հռետորաբանությունից, հայատյացության քստմնելի քարոզից, առերեսվել պատմական իրականությանն ու հարգել Ադրբեջանից և Լեռնային Ղարաբաղից բռնությամբ տեղահանվածների, փախստականների իրավունքները»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.