Հերթական առասպելն է. Զախարովան արձագանքել է Հայաստանում վագներականների մասին լուրերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինից հետո մեկնաբանել է հայտարարությունները, թե իբր Հայաստանում 3000 վագներականներ կան, որոնք նպատակ ունեն իրականացնել հեղաշրջում:
Այսօր ճեպազրույցի ժամանակ Զախարովան նման հրապարակումներն անվանել է հերթական առասպել։
«Կա՞ն լուսանկարներ, կա՞ն ապացույցներ։ Որտեղի՞ց է եկել 3000 թիվը, ինչո՞ւ ոչ 3 քվադրիլիոն, կամ ինչո՞ւ ոչ մեկուկես մարդ: Որտե՞ղ են փաստերը, որտե՞ղ են այդքան շատ մարդիկ: Հայաստանը երեք միլիարդ բնակչություն ունեցող երկիր չէ։ Երևի, որ տեսնեին այդ մարդկանց, կնկատեին» - նշել է նա։
Նա հիշեցրեց Գրիգորի Կարասինի հայտարարությունը, որը այս հրապարակումը անվանել էր զառանցանք:
«3000–ը փոքր թիվ չէ, դա մարդկանց փոքր խումբ չէ, որ կարող է թաքուն մնալ», - նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Նշենք, որ անցյալ շաբաթ Հայաստանում լուրեր տարածվեցին, թե երկրում վագներական 3000 մարտիկ կա, որոնք իբր տեղի ուժերի աջակցությամբ պետք է հեղաշրջում իրականացնեն և հեռացնեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.