Անդրանիկ Թևանյան․ Չեմ ուզում մասնակցել Երևանի քաղաքապետի թեկնածուների բանավեճին մի շարք պատճառներով
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 14-ին նախատեսված է Երևանի քաղաքապետի թեկնածուների բանավեճ Հանրային հեռուստատեսությամբ՝ Հ1-ով. Հեռուստատեսությունն արդեն համապատասխան հրավերներն ուղարկել է նաև ինձ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
Նա նաև նշել է. «Ես շնորհակալ եմ այդ հրավերի համար, սակայն չեմ ուզում մասնակցել այդ բանավեճին մի շարք պատճառներով:
1. Բանավեճի ձևն ու կառուցվածքը թույլ չի տալու մեր քաղաքացիներին հասկանալու թեկնածուների ամբողջական ծրագրերն ու առաջարկները, որի արդյունքում այդ ամենը ավելի շատ վերածվելու է շոուատիպ միջոցառման, որին մասնակցելու իմաստ չեմ տեսնում:
2․ Քննարկման օրակարգը չի համապատասխանում Հայաստանի, Արցախի իրական օրակարգին և մեր առաջ ծառացած վտանգավոր մարտահրավերներին, և մարդկանց մոտ կարող է առաջանալ հակառակ արձագանքը, երբ երկրիը կանգնած է պատերազմի շեմին, իսկ քննարկելու ենք, օրինակ, համատիրությունների աշխատանքների որակն ու նպատակահարմարությունը:
3․ Ես ընտրարշավի առաջին օրվանից հայտարարել եմ, որ ավագանու ընտրության մասնակցող ուժերից որևէ մեկին չեմ անդրադառնալու և որևէ 1-ին համարի հետ բանավեճի չեմ մտնելու: Իմ թիրախում Նիկոլ Փաշինյանն է՝ իր վարած հակապետական քաղաքականությամբ: Ու քանի որ Փաշինյանի նշանակած թեկնածուն այդ հարթության վրա չի կարող ներկայացնել իր ղեկավարին, ուստի անիմաստ ժամավաճառությամբ չեմ զբաղվելու:
Հ.Գ.: Հրավիրում եմ մեր քաղաքացիներին սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կայանալիք հանրահավաքին, որին կհաջորդի երթը»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 10:47
В настоящее время в резиденции главы Ширакской епархии Армянской Апостольской церкви в Гюмри проводятся следственные действия. У резиденции собрались граждане.
-
2025-06-27 10:46
Мощный взрыв прогремел накануне вечером в Баку. Местные СМИ сообщали, что доступ на территорию ограничен, принимаются меры. О причинах происшествия пока не известно.
-
2025-06-27 10:46
Согласно результатам недавнего исследования, употребление четырех или более чашек черного, зеленого чая или чая улун в день снижает риск развития диабета II типа на 17%.
-
2025-06-27 09:25
Тегеран еще не принял решения, будут ли продолжены переговоры с США по урегулированию иранского ядерного вопроса и снятию санкций. Об этом сообщил глава МИД исламской республики Аббас Аракчи.