Կլիմով․ Հայ ժողովրդի համար անվտանգության իրական երաշխավոր կարող է լինել միայն ՌԴ-ն
Հայ ժողովրդի համար անվտանգության իրական երաշխավոր կարող է լինել միայն Ռուսաստանը, մինչդեռ ամերիկացիները փորձում են լարվածության հերթական օջախ ստեղծել Կովկասում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության և ՌԴ ներքին գործերին միջամտության կանխարգելման հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովը։
Միևնույն ժամանակ, ըստ Կլիմովի, Միացյալ Նահանգները, գիտակցելով, որ վաղ թե ուշ ուկրաինական արկածախնդրությունը կավարտվի, և ոչ իրենց օգտին, լարվածության նոր գոտիներ է պատրաստում։
Նրա խոսքով` Վաշինգտոնը երբեք չի թաքցրել, որ մտադիր է շարունակել լարել իրավիճակը Կովկասում և դրա միջոցով փորձել ապակայունացնել Ռուսաստանը։
Կլիմովն ընդգծել է, որ Հայաստանում ինչ քաղաքական գործիչ էլ լիներ իշխանության ղեկին, ԱՄՆ–ն փորձելու էր կա՛մ հեռացնել, կա՛մ իր կողմը գրավել նրան։
«Դատելով այն ամենից, ինչ մենք լսում ենք, ԱՄՆ - ի մոտ այդ պատմությունն առաջիններից մեկն է հետխորհրդային տարածքում», - ասել է նա։
Սեպտեմբերի 2-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Repubblica հրատարակությանը, որտեղ մի շարք քննադատական հայտարարություններ է արել տարածաշրջանում Ռուսաստանի դերի վերաբերյալ։ Հայաստանի վարչապետն ընդգծել է երկրի անվտանգության ճարտարապետության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, որը մինչ այժմ 99,9 տոկոսով կախված էր Ռուսաստանից։ Նա նաև նշել է, որ հանրապետության կախվածությունը անվտանգության միայն մեկ կենտրոնից ռազմավարական սխալ էր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 13:18
Полиция Армении, по состоянию на 12:00, доставила на штрафные площадки 109 транспортных средств, принадлежащих участникам мероприятий "Последний звонок".
-
2025-05-23 13:15
Задержанный по делу о похищении 590000 долларов из здания Следственного комитета Армении – и.о. руководителя Главного управления по расследованию экономических преступлений и контрабанды СК, утверждающий, что не имеет никакого отношения к происшедшему. Об этом пишет ArmLur.am, ссылаясь на собственные источники.
-
2025-05-23 13:12
В Грузию не допустили сотрудника представительства ЕС в Тбилиси Саймона Ванденбрука, пишет «Новости Грузия».
-
2025-05-23 13:12
Фонд «ЛУЙС» прокомментировал отчёт об исполнении государственного бюджета Армении за первый квартал 2025 года.