Последние новости

ԱՀ ՊԲ․ Ադրբեջանական կողմը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. հայկական կողմը ունի վիրավոր

Սեպտեմբերի 17֊ ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է  հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք: Այս մասին հաղորդում են ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից:

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17֊ին` ժամը 17։45-ի սահմաններում սահմաններում կրակ են բացել Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  ապատեղեկատվություն է և սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման դեպքը հիմնավորելու փորձ։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ