Последние новости

«Անկախ դիտորդ»․ Արձանագրվել է 124 ընտրախախտում

«Անկախ դիտորդ»-ի միջանկյալ արդյունքներով՝ արձանագրվել է 124 ընտրախախտում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Արձանագրվել է 124 խախտում, որոնցից 22-ը տեղամասում գտնվելու իրավունք չունեցած անձանց գտնելն է, 27-ի դեպքում՝ կուտակումն է, 13-ի դեպքում՝ ընտրողների ուղղորդումն է, որոնցից 5 դեպքերում կրկնվող պարբերաբական բնույթ է կրել: Կուտակումները հիմնականում եղել են ՔՊ, բայց նաև Ապրելու երկիր, Լուսավոր Հայաստան, Հանրապետություն և Մայր Հայաստան քաղաքական ուժերի կողմից, 6 դեպք է արձանագրվել, որ գտնվեն տեղամասում թեկնածուները, ինչպես գիտեք՝ թեկնածուները տեղամասում մինչև 20:00 կարող են գտնվել միայն ընտրելու նպատակով. 6 դեպք է արձանագրվել 5 քաղաքական ուժի մասով՝ ՔՊ, Ուժը հայրենյաց, Միացյալ Հայաստան, Ապրելու երկիր և Հանրային ձայն քաղաքական ուժերի կողմից: Քվեարկության գաղտնիության հետ կապված 30 դեպք է արձանագրվել, որոնց զգալի մասը վերաբերում է քվեարկության գաղտնիությունն ապահովող մեխանիզմներին. օրինակ՝ քվեախցիկի հետևում պատուհան կա, բայց կան դեպքեր, երբ դա եղել է բաց քվեարկություն կամ այլ անձ նայել է, թե ինչպես է ընտրողը քվեարկում: 68 խախտում եղել է ընթացակարգային բնույթի, գրեթե բոլորը պայմանավորված ընտրական հանձնաժողովների և հանձնաժողովների նախագահների կողմից Ընտրական օրենսգրքի կարգավորումներին չտիրապետելուն»,- նշեց Դանիել Իոաննիսյանը:

Նա ասաց, որ ընտրատեղամասերի տեսախցիկների ավելի քան 99 տոկոսն անխափան աշխատում են, թեև հասանելիությունը շարունակում է մնալ անհասանելի այն առումով, որ մեկ IP հասցեից միայն մեկ մարդ կարող է դիտել:

Իոաննիսյանը հայտնեց, որ կազմակերպությունը հանցագործության մասին 4 հաղորդում է ներկայացրել.

«Մեկը 9/5, 9,6, 9/56, 9/57 տեղամասերում ընտրողներին կազմակերպված տանել-բերելու վերաբերյալ: Հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել 4/40 տեղամասում կրկին դիտորդի գործունեությանը խոչընդոտելու փաստով»:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ