Բելառուսը հայտարարել է, որ հայ-ամերիկյան զորավարժությունները ծրագրված են եղել երկու տարի առաջ
ԱՄՆ-ի և Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումների՝ Eagle Partner համատեղ զորավարժությունները նախատեսված էին մոտ երկու տարի առաջ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն։
«Այսպես ասեմ, ՆԱՏՕ-ում զորավարժությունների պլանավորման ցիկլը երկու տարի է։ Այսինքն՝ այս վարժանքը նախատեսված է եղել կամ երեկ չի առաջացել։ Դա նախապես ծրագրված էր, հավանաբար երկու տարի առաջ կամ առնվազն մեկուկես տարի առաջ։ Իսկ մեր հայ գործընկերները պարզապես կատարում են իրենց պարտավորությունները՝ հաշվի առնելով, որ նման զորավարժություն իսկապես նախատեսված էր։ Մենք [Հավաքական անվտանգության պայմանագրի] կազմակերպությունում այս բաներին հանգիստ ենք նայում: Որտեղ կարելի է ավելի լավ ուսումնասիրել թշնամուն, միայն նրա հետ ինչ-որ տեղ շփվելով: Հետևաբար, հայերին դա բաժին հասավ, ասենք, այս տարի»,- ասել է Մուրավեյկոն ՍՏՎ հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, այն, որ հայ զինվորականները չեն մասնակցել սեպտեմբերի 1-ից 6-ը Բելառուսում անցկացված ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն» զորավարժությունների փուլին, կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ հայկական կողմը «որոշակի պատճառներ է ունեցել» սրա համար։ «Սա, ասենք, կրիտիկական չէ։ Առավել ևս, որ Կազմակերպության շրջանակներում կազմակերպվել է այդ վարժանքների վերաբերյալ կարծիքների, տվյալների և տեղեկատվության փոխանակում։ Այսինքն՝ հայկական կողմը կստանա արդյունքները, կուսումնասիրի ժամանակակից հնարքները, որեղել են, ինչպես նաև կստանա մշակված այդ կարևոր պահերի տեսագրությունը»,- նշել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալը։
Սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում տեղի են ունենում Eagle Partner խաղաղապահ զորավարժությունները։ Մասնակցում է շուրջ 85 ամերիկացի և 175 հայ զինվծառայող։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.