Վրաստանում բռնի իշխանափոխություն է ծրագրվում
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հանդես է եկել արտակարգ հայտարարությամբ՝ պնդելով, որ երկրում նախատեսվում է բռնի իշխանափոխություն, հաղորդում է Նովոստի Գրուզիան։
«Անձանց որոշակի խումբ ծրագրում է ապակայունացում և քաղաքացիական անկարգություններ Վրաստանում այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, վերջնական նպատակը բռնի իշխանափոխությունն է»,-ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ասվում է, որ այդ որոշակի անձինք իրենց տրամադրության տակ ունեն տեղեկատվական ցանցեր, որոնք հանրային հուզումներ են նախապատրաստում՝ օգտագործելով Վրաստանի կառավարության ռուսամետության թեզը:
Պլանի նախապատրաստման հետ կապ ունեցողների թվում Վրաստանի ՊԱԾ-ը նշել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Գեորգի Լորտկիպանիձեին և Վրացական լեգեոնի հրամանատար Մամուկա Մամուլաշվիլիին:
ՊԱԾ-ի հավաստմամբ ՝ ծրագրի իրականացումը պլանավորվում է արտասահմանյան երկրների համակարգմամբ և ֆինանսական աջակցությամբ:
«Կազմակերպիչները դիտարկում են 2014 թվականի Ուկրաինական «Եվրամայդանին» նման սցենարի հնարավորությունը»,-ասվում է հայտարարության մեջ։
ՊԱԾ-ը նաև գրում է, որ կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.