Последние новости

Թևանյան․ ՔՊ-ի «քույր» կուսակցություններից մեկը կասկածելի տրամաբանությամբ անցկացվեց ավագանի

ՔՊ–ն ընտրություններին մասնակցեց 100 հատ «քույր» կուսակցություններով ու նրանցից մեկը շատ կասկածելի տրամաբանությամբ անցկացվեց ավագանի։ Այս մասին այսօր լրագրորղների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջին համար Անդրանիկ Թևանյանը։

«Մեր վստահված անձինք ասում էին, որ այդ «քույր» կուսակցության (նկատի ունի «Հանրապետություն» կուսակցությունը,–խմբ.) համար ստացված ձայները միշտ մի շերտի վրա են եղել, այսինքն եկել է մի ինչ որ պահ, երբ ծրարների մի հատված այդ կուսակցության օգտին է եղել։ Այնպես որ, պարզ է, որ այդ կուսակցությունը «քույրաբար» օգնել է ՔՊ–ին»,– ասաց նա։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ