ՀՅԴ․ Կարևոր է բացառել Երևանի ավագանիում ՔՊ-ի հետ որևէ միավորման ձևավորումը
Երևանցին իր վճռական քվեով թույլ չտվեց ինչպես երկրի, այնպես էլ մայրաքաղաքի կառավարումը տապալած, մեր Հայրենիքը օրհասական վիճակի հասցրած ՔՊ-ական իշխանության վերարտադրումը մայրաքաղաքում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների առնչությամբ, վերահաստատելով հրապարակայնորեն արտահայտած մեր պաշտոնական տեսակետները, կարևոր ենք համարում արձանագրելը.
1․ երևանցին իր վճռական քվեով թույլ չտվեց ինչպես երկրի, այնպես էլ մայրաքաղաքի կառավարումը տապալած, մեր Հայրենիքը օրհասական վիճակի հասցրած ՔՊ-ական իշխանության վերարտադրումը մայրաքաղաքում` մերժելով թե’ ՔՊ-ին և թե’ նրան բացահայտ կամ քողարկված կերպով աջակցող ուժերին,
2․ այս փուլում կարևոր է հրապարակային և անվերապահ բացառել Երևանի ավագանիում ՔՊ-ի հետ որևէ միավորման ձևավորումը կամ նրան աջակցելը, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքապետի ընտրության հարցում հետընտրական համագործակցության պատրաստակամություն հայտնելը,
3․ շնորհակալություն ենք հայտնում ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց քվեով արձանագրեցին իշխող ուժի լեգիտիմության ճգնաժամը:
Բարձր ենք գնահատում ընտրական հանձնաժողովներում իրենց գործուն մասնակցությամբ ընտրությունների ընթացքը վերահսկած և քաղաքացիների քվեն պաշտպանած հանձնաժողովների անդամների և դիտորդների դերը»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.