Ադրբեջանը 2 ապատեղեկատվություն է տարածել Արցախի մասին` ՊԲ-ին մեղադրելով դիվերսիայի մեջ
Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 18 -ին ժամը 23:50-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։
Կարճ ժամանակ անց Ադրբեջանի ԱԱԾ–ն ապատեղեկատվություն տարածեց։ «Ադրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի֊Ֆիզուլի֊Շուշի ավտոճանապարհի 58֊րդ կմ. հատվածում իբրև թե տեղադրել հակատանկային ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18֊ին` ժամը 03:45-ի սահմաններում մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասված է ՊԲ տարածած 2–րդ հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր Ադրբեջանին ՊՆ–ն արդեն հասցրել է կեղծ լուրեր տարածել նաև ՀՀ սահմանագոտու վերաբերյալ։ ՀՀ ՊՆ–ն ավելի ուշ հերքեց` ասելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 19-ին` ժամը 02։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 14:59
Руководитель оппозиционной парламентской фракции "Честь имею" Айк Мамиджанян на своей странице в соцсети Facebook опубликовал необходимый для запуска процедуры объявления вотума недоверия премьер-министру Армении Николу Пашиняну бланк с подписями 6 депутатов.
-
2025-06-11 14:57
Видимо, часть документов, полученных в ходе сложной операции иранской разведки, посвящена тайным связям Израиля с Баку. Об этом в соцсетях написал иранский политолог Шуайб Бахман.
-
2025-06-11 14:54
В результате взрыва в доме в Чамбараке госпитализированы 11 пострадавших. Об этом сообщает Министерство здравоохранения Республики Армения.
-
2025-06-11 14:52
Делегация, возглавляемая генеральным секретарем Совета Европы Аленом Берсе, 11 июня в сопровождении заместителя министра иностранных дел Армении Мнацакана Сафаряна посетила мемориальный комплекс «Цицернакаберд» в Ереване.