Последние новости

ՌԴ ԱԳՆ․ այժմ շփումներ են ընթանում, այդ թվում՝ ադրբեջանական կողմի հետ

Այժմ շփումներ են ընթանում, այդ թվում՝ ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բաքուն Ղարաբաղի տարածքում այսպես կոչված հակաահաբեկչական միջոցառումների անցկացման մասին տեղեկացրել է Մոսկվային, և ինչպես այդ միջոցառումները կանդրադառնան տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ ջանքերի վրա:

«Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս տեղի ունեցած շփումների արդյունքում համապատասխան հայտարարություն կարվի արտաքին գործերի նախարարության գծով։ Ինչ վերաբերում է ծանուցմանը, մենք այդ տեղեկությունը ստանում ենք ադրբեջանական կողմից»,-ասել է Զախարովան։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ