Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՕՐԻՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՆՄԻՋԱՊԵՍ ԴԻՄԵՆ ՄԱԿ-ԻՆ
Արցախը հրետակոծվում է՝ իբր Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու և ահաբեկչության դեմ պայքարելու միջոց: Արցախի զինուժը դիմակայում է: Այս ամենը վաղուց սպասելի էր, իսկ զորքը Հայաստանի սահմաններին կուտակելը թելադրված էր որևէ օգնություն բացառելու հաշվարկով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Նա նաև հավելել է. «Արցախի անկախությունը ճանաչելու կոչերն արդեն անիմաստ են:
Այս պահին միակ իրավաքաղաքական ուղին համարում եմ Արցախի օրինական իշխանությունների կողմից, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, անմիջապես ՄԱԿ-ին դիմելը և, ընդհանրապես՝ միջազգային հարաբերություններում լիարժեք անմիջական և առարկայական բանակցություններ վարելը:
Միջազգային հանրության համար Արցախը դեռևս չճանաչված պետություն է, ուստի այդ կարգավիճակով չի կարող հանդես գալ, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, սակայն որպես ազգային ազատագրական շարժում, անկախ ճանաչված լինելու հենքից, միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ է և իրավասու է հանդես գալ այդ կարգավիճակով: Արցախի իշխանություններին կոչ եմ անում չհապաղել և միջազգային դիմումներում ընդգծել, որ որևէ այլ պետություն, առանց իրենց համաձայնության, իրավասու չէ իրենց անունից որոշումներ կայացնել:
Հ.Գ. Այս պահին, Ստեփանակերտում օդային տագնապ է հայտարարված, ուստի մեր արձագանքները տեղ չեն հասնում, սակայն դա, հուսանք, երկար չի տևի»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:20
Посольство РФ в Израиле рекомендует россиянам покинуть страну до нормализации обстановки. Об этом 16 июня сообщил российский посол Анатолий Викторов.
-
2025-06-16 13:16
После вчерашнего намека Израиля, похоже, Азербайджан наконец решил исполнить волю Тель-Авива.
-
2025-06-16 13:12
Тегеран продолжает придерживаться обязательств по договору о нераспространении ядерного оружия и по-прежнему считает, что такому оружию не место на Ближнем Востоке. Об этом заявил официальный представитель внешнеполитического ведомства Исламской республики Эсмаил Багаи.
-
2025-06-16 13:10
В советское время для армянской церкви делось больше, чем при нынешних властях Армении. Об этом заявил предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.