Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ․ ԱՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՇԱՏ ԱՐԱԳ ՈՒ ՀԱՄԱՐՁԱԿ ԿԵՐՊՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԿԱՅԱՑՆԵՆ
Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնեն ու հրապարակային կերպով ներկայացնեն ժողովրդին, որքան էլ դրանք ծանր լինեն, իսկ ժողովուրդը պետք է ըմբռնի իրավիճակից բխած այդ ճարահատյալ քայլը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Այս պահին ընթացող արյունալի ցեղասպանությունը պետք է դադարեցնել րոպե առաջ, քանի որ զոհերի ու վիրավորների քանակն արագորեն աճում է, իսկ տարբեր ուղղություններով ադրբեջանական զորքի առաջխաղացումն ու հաջողությունները՝ զարգանում: Ժամանակը մեր դեմ է աշխատում, քանի որ ակնհայտ է, որ որևէ միջազգային դերակատար, այդ թվում՝ ռուսական ու ամերիկյան կողմերը, չեն ցանկանում կանգնեցնել պատերազմը. ինձ համար անառարկելի է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանցավոր կերպով լրիվությամբ աջակցում են Արցախի ժողովրդին հպատակեցնելու ադրբեջանական օրակարգին: Այսպիսի աշխարհաքաղաքական ծանր պայմաններում և նման ծայրահեղ անհավասար պատերազմում մեր հերոս տղաները պարզապես չեն կարող էական արդյունք ապահովել՝ միայն իրենց քաջության ու կյանքերի գնով: Մենք մնացել ենք լրիվ պաշարված ու միայնակ, նույնիսկ Մայր Հայաստանն է լքել Արցախին այս պայքարում:
Այսպիսի ակնհայտ փակուղում գլխավոր առաջնահերթությունը մարդկային կյանքեր փրկելը պետք է լինի, իսկ Արցախի ապագային առնչվող մնացած հարցերը պետք է քննարկել հրադադարից հետո՝ այնքանով, որքանով հնարավոր է՝ միջազգային հնարավոր երաշխիքներով:
Ինձ համար շատ ծանր է նման տեքստ գրելը, բայց մենք պարտավոր ենք ճշմարտությունն ասել՝ հանուն Արցախի ժողովրդի ու հայրենիքի պատառիկների նույնիսկ մթագնած ապագայի: Յուրաքանչյուր պայքար պետք է որոշակի տեսանելի հեռանկար ունենա, առավել ևս, երբ կշեռքի մյուս նժարին դրված են հազարավոր մարդկային կյանքեր:
Ամուր եղե՛ք, ժողովու՛րդ: Մենք վեր հառնելու ժամանակ դեռ կունենանք:
Հ.Գ. Թող հատկապես Արցախից դուրս գտնվող որևէ մեկը չփորձի ինձ հայրենասիրության դասեր տա՝ կտրված լինելով այս դաժան իրականությունից, որի միայն մի փոքր մասն է դրսից տեսանելի»,- գրել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.