Ո՞Ր ԻՐԵՐՆ ԵՆ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ WI-FI-Ի ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ
Երբեմն տան ինտերնետ կապի հետ կապված խնդիրները կարող են պայմանավորված լինել ոչ միայն սարքի տեխնիկական բնութագրերով, այլ նաև շրջապատող իրերով։
Ո՞ր իրերը կարող են ազդեցություն ունենալ Wi-Fi-ի արագության և կայունության վրա:
1․ Միկրոալիքային վառարանը էլեկտրամագնիսական ճառագայթում է արձակում ռոութերի հաճախականությանը մոտ հաճախականությամբ (մոտավորապես 2,4 ԳԳց): Միաժամանակյա աշխատանքի դեպքում կարող են առաջանալ Wi-Fi-ի ազդանշանի խափանումներ։
2․ Պատերը՝ հատկապես աղյուսից, մարմարից և բետոնից, կարող են դանդաղեցնել կամ թուլացնել ռոութերի ազդանշանը։
3․ Անլար ֆիքսված հեռախոսները նույնպես դանդաղեցնում են Wi-Fi-ը։
4․ Bluetooth սարքերը, անլար մկնիկը, ստեղնաշարերը կամ նույնիսկ էլեկտրական թեյնիկը, որոնք շատ մոտ են ռոութերին, կարող են խանգարել Wi-Fi ազդանշանին:
5․ Ապակուց մեծ ակվարիումները կարող են խանգարել Wi-Fi ազդանշանին, եթե դրան մոտ են գտնվում։
6․ Խոշոր կահույքը և դեկորը նույնպես դանդաղեցնու են Wi-Fi ազդանշանը:
7․ Հայելին կարող է արտացոլել ռոութերի ռադիոալիքային ճառագայթումը, ինչը կարող է նվազեցնել ազդանշանի որակը:
8․ Ռադիոկառավարվող խաղալիքների ազդանշանները կարող են ծածկել Wi-Fi ազդանշանը և թուլացնել այն:
Կարևոր է հիշել, որ չնայած այս իրերը կարող են խանգարել Wi-Fi-ին, ժամանակակից ռոութերները սովորաբար ունեն տեխնոլոգիա և առանձնահատկություններ՝ նման ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։ Այնուամենայնիվ, եթե բախվում եք Wi-Fi-ի հետ կապված խնդիրների, արժե հաշվի առնել ռոութերի միջավայրը և սենյակում գտնվելու վայրը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 05:47
В Ереване рабочий погиб, упав с 12 этажа строящегося здания, сообщает сайт криминальной хроники Shamshyan.com.
-
2025-05-24 05:43
Сын бывшего мэра Гюмри Самвела Баласаняна, Хачатур Баласанян, ответил на заявление Вардана Гукасяна о Черной крепости.
-
2025-05-24 05:37
В Баку прошло еще одно заседание в рамках «суда» против удерживаемых в Азербайджане армянских пленных. Как сообщили местные СМИ, бывший президент Арцаха Араик Арутюнян, отвечая на вопросы в ходе заседания, сообщил о своем участии во встрече руководства Арцаха с властями Армении в июне 2020 года.
-
2025-05-24 05:33
Армения и Азербайджан взаимно поддержали проведение саммитов Европейского политического сообщества (ЕПС) в двух странах, сообщил премьер-министр Армении Никол Пашинян.