Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՐՑԱԽՈՒՄ ԲԱՐԴԱԳՈՒՅՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ ԱՎՏՈՄԱՏ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի պաշտպանությամբ ապահովվում էր Հայաստանի անվտանգությունն ու անկախությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Հարվածները Արցախին մի քան անգամ ավելի ծանր ազդեցություն են ունենում Հայաստանի անվտանգային և պաշտպանական համակարգի վրա, քան կարելի է պատկերացնել: Այն իրավիճակը, որ ստեղծվել է Արցախում, շատերը և ՀՀ իշխանությունները փորձում են բացառապես ներկայացնել որպես ՀՀ-ից դուրս գտնվող խնդիր: Բոլոր արված հայտարարությունները ցույց են տալիս, որ իշխանությունը նաև խնդիր ունի մարդկանց մոլորության մեջ գցելու և Արցախում ստեղծված իրավիճակի ծանր հետևանքները և պրոյեկտումը ՀՀ-ի վրա խլացնելու համար: Արցախը միջնաբերդ է դեպի Հայաստանի Հանրապետություն և բոլոր բարդագույն իրավիճակները, որ մենք տեսնում ենք, դրանք ավտոմատ փոխանցվելու են Հայաստանին»,-ասաց նա:
Աբրահամյանը պատահական չի համարում, որ այս օրերին, երբ Ադրբեջանն ագրեսիա սկսեց Արցախի դեմ, Թուրքիան ու Ադրբեջանը ակտիվացրեցին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցերը՝ պնդելով, որ ամեն գնով հասնելու են դրան: «Դա նվազագույնը սպառնալիք է Հայաստանին առ այն, որ եթե այսպես կոչված խաղաղության գործընթացի շրջանակներում Ադրբեջանի պահանջները չկատարվեն, ապա Ադրբեջանն իր դաշնակիցների սատարմամբ պատրաստ է լինելու դրան հասնել ուժի կիրառման միջոցով: Այսինքն նրանք պատրաստ են պատերազմը տեղափոխելու բուն Հայաստանի տարածք»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 16:22
СК счел необходимым проинформировать общественность о продолжении расследования событий ночи на 10 ноября 2020 г.
-
2025-05-22 16:22
Азербайджан, считающий себя «частью европейского наследия», также уничтожил бюст Шарля Азнавура в Степанакерте. Об этом сообщает омбудсмен по культурному наследию Армянского нагорья Овик Аванесов.
-
2025-05-22 15:08
В оккупированном Арцахе завершились совместные военные учения армии Азербайджана и сил специального назначения Корпуса стражей исламской революции Ирана «Араз-2025", сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-22 15:07
Правящая партия "Гражданский договор" готовится к выборам правления — будет новая программа и новый устав.