ԵՎԼԱԽՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Եվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ժամանել է Արցախի պատվիրակությունը, որի կազմում են ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը և Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Մարտիրոսյանը։
Ադրբեջանական կողմից Եվլախում Արցախի պատվիրակության հետ բանակցությունները վարում է պատգամավոր Ռամին Մամեդովը։
Ավելի վաղ Արցախի իշխանություններն ընդունել էին ռուս խաղաղապահների առաջարկը հրադադարի մասին։ 2023թ. սեպտեմբերի 20-ին ձեռք է բերվել պայմանավորվածություն մարտական գործողությունների լիակատար դադարեցման մասին։
Համաձայնագրի շրջանակում ձեռք է բերվել պայմանավորվածություն ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և Արցախի Պաշտպանության բանակի ցրման ու լիակատար զինաթափման, Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինությունների դուրսբերման մասին՝ հետագա ուտիլիզացման նպատակով։
Հարցերը, որոնք դրել է ադրբեջանական կողմը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման մասին՝ Ադրբեջանի սահմանադրության շրջանակում, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ քննարկվելու են տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իխանությունների ներկայացուցիչների միջև։ Քննարկումը տեղի է ունենում Եվլախ քաղաքում 2023թ. սեպտեմբերի 21-ին և շարունակվելու է հաջորդ հանդիպումներում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.