Փաշինյանը վախենում է ժողովրդից. Վազգեն Մանուկյանը` ցույցերը շարունակելու մասին
Այսօր ողջ օրվա ընթացքում ընդդիմությունը շարունակելու է քաղաքացիական անհնազանդությունը, ժամը 18:00-ին հանրահավաք է անցկացնելու, որի ընթացքում կներկայացվի հետագա գործողությունների ծրագիրը։ Այս մասին Հանրապետության հրապարակում հավաքի ժամանակ ասաց ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
«Ես ենթադրում էի, որ կա երկու տարբերակ, կա՛մ կառավարության նիստը պետք է կայանար այլ շենքում, կա՛մ այլ ժամի։ Իրենք ժամը փոխեցին, կարճ նիստ է լինելու։ Մինչ այս էլ մեր տղաներին, որոնք տարբեր ուղղություններով այստեղ էին գալիս, ձերբակալել են, այդ թվում Անդրանիկ Թևանյանին։ Կարևորն այն է, որ ինքը (վարչապետ Նիկոլ Փաշինյանը,–խմբ) ժողովրդից վախենալով իր ծրագրերում փոփոխություններ է մտցնում»,- ասաց նա։
Մանուկյանը նկատեց` փաստն այն է, որ սեպտեմբերի 21-ին ընդդիմությունը հայտարարեց կառավարության շենքը շրջափակելու մտադրության մասին։ Սեպտեմբերի 22-ին կառավարությունը հայտարարեց, որ նիստը ժամը 11:00-ի փոխարեն նիստը կկայանա մեկ ժամ շուտ։
Խոսելով հետագա քայլերից` Մանուկյանը հերքեց պնդումները, թե ընդդիմադիր շարժումը համակարգված է Ռուսաստանից։ Նրա խոսքով` հասարակությունը զայրացած է Արցախի հարցում իշխանությունների վարած քաղաքականությունից։ Բացի այդ շարժմանը միացել են ոչ միայն ռուսամետ ուժերը, այլև արևմտամետները։
«Դուք պարզ տեսնում եք, որ երկրի ղեկավարությունը գտնվում է օտար ագենտների ձեռքում։ Մեր միակ նպատակը Նիկոլ Փաշինյանից ազատվելն է»,- ասաց Մանուկյանը։
Ընդդիմադիրը նաև նշեց, որ նախկին նախագահներից ոչ մեկը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, չպետք է գան իշխանության։ Նրա խոսքով` նրանք բոլորն էլ սխալներ են թույլ տվել, և առաջ գնալու համար նախկին իշխանություններից և ոչ մեկը չպետք է ղեկավարի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 19:34
В МВД Армении заявили, что в ходе акций протеста у здания МИД Армении никто не задержан. Об этом в ведомстве сообщили корреспонденту Armenia Today.
-
2025-05-21 19:33
По поручению министра внутренних дел Арпине Саркисян работы по поиску двухлетнего ребенка в Мармарике будут продолжаться. Министр внутренних дел Арпине Саркисян рассказала «Арменпресс» о печальном случае исчезновения двухлетнего Тиграна Петросяна в Мармарике.
-
2025-05-21 18:59
Армения претендует на проведение у себя в следующем году саммита европейского политического сообщества, аналогичного недавнему мероприятию в Тиране.
-
2025-05-21 18:57
В ходе расследования уголовного дела Антикоррупционным комитетом РА установлено, что в июне 2023 года между Министерством обороны РА и подрядной организацией был заключен договор государственной закупки для выполнения строительных работ в N-ской воинской части Министерства обороны РА, в рамках которого строительные работы были выполнены не в полном объеме, а для некоторых работ были использованы некачественные материалы, стоимость которых в 3 раза ниже запланированной.