Последние новости

Ամենաշատն ավելացել են «Մայր Հայաստանի» ձայները. ներկայացվել են վերահաշվարկի արդյունքները

Երևանի 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են 78 տեղամասերում իրականացված վերահաշվարկի արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայներն ավելացել են 31 քվեաթերթիկով, «Ազգային առաջընթաց» կուսակցության ձայներն ավելացել են 32 քվեաթերթիկով, իսկ «Մայր Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 67 քվեաթերթիկով։ Տեղեկությունը հայտնում է ԿԸՀ–ն։

Բացի այդ հրապարակվել է, թե Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած մնացած կուսակցությունը քանի հավելյալ ձայն են ստացել.

«Հանրային ձայն» կուսակցություն - ավելացել է 16 քվեաթերթիկ

«Արդար Հայաստան» կուսակցություն-ավելացել է 5 քվեաթերթիկ

«Հաղթանակ» կուսակցություն- ավելացել է 1 քվեաթերթիկ

«Ուժը հայրենյաց» կուսակցություն- ավելացել է 6 քվեաթերթիկ

«Հայաստանի եվրոպական կուսակցություն»-պակասել է 2 քվեաթերթիկ

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն- ավելացել է 1 քվեաթերթիկ

«Հանրապետություն» կուսակցություն- պակասել է 3 քվեաթերթիկ

«Միացյալ Հայաստան» կուսակցություն-պակասել է 5 քվեաթերթիկ

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն-ավելացել է 4 քվեաթերթիկ

«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն- պակասել է 3 քվեաթերթիկ

«Ապրելու երկիր» կուսակցություն-ավելացել է 4 քվեաթերթիկ

Անվավեր քվեաթերթիկների թիվը պակասել է 266-ով։ Անճշտությունների չափը կազմել է 10։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին կամփոփի Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ