«Բժիշկներն ուզում են գնալ Արցախ». ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մոտ ակցիա է
Հայաստանյան բուժաշխատողները Կարմիր խաչի միջազգային կազմակերպության երևանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիա են անում։
Այնտեղ հավաքված անձինք իրենց ձեռքերում «Բժիշկներն ուզում են գնալ Արցախ», «Տարհանե՛ք վիրավորներին հենց հիմա», «Առողջության իրավունքը բոլորի համար է», «Ձեր աշխատանքը կատարեք», «Բժիշկներն Արցախի հետ են» և այլ գրառումներով պաստառներ են պահում։
Բուժաշխատողները պահանջում են, որ ԿԽՄԿ երևանյան գրասենյակը միջնորդի և կազմակերպի Արցախից վիրավորների տարհանումը, ինչպես նաև Հայաստանից բուժաշխատողների տեղափոխումը Արցախ՝ տեղի բուժաշխատողներին ձեռք մեկնելու նպատակով։
Ակցիայի մասնակիցներից մեկը` Արեգա Հովսեփյանը, որը ծնվել և մեծացել է Արցախում բժիշկների ընտանիքում, ԿԽՄԿ–ին կոչ արեց չմոռանալ իրենց գործառույթները և առաքելությունը։
«Ձեր ամենակարևոր առաքելությունը հումանիտար աջակցություն ցուցաբերելն է։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ այլ երկրներում կարողանում եք ներկայացնել տվյալ երկրի շահերը, բայց երբ հարցը հասնում է հային` դառնում եք միջազգային կազմակերպություն ու հիշում եք ձեր նեյտրալությունը։ Այստեղ մարդիկ են, որոնք պատրաստ չեն իրենց վիրավոր ընկերոջը թողնել մարտի դաշտում։ Այստեղ հավաքված են այն մարդիկ, որոնք Արցախի նկատմամբ երբեք անտարբեր չեն եղել, բազմիցս եղել են այնտեղ` կամավոր հիմունքներով, նախաձեռնությունների շրջանակներում»,– ասաց նա։
Բուժաշխատողներից մեկը մտավ ներս և գրավոր տեսքով ներկայացրեց իրենց պահանջը։ ԿԽՄԿ–ից խոստացել են, որ կհանդիպեն նրնաց հետ ավելի ուշ, քանի որ այժմ զբաղված են։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 18:34
Глава Ширакской епархии ААЦ архиепископ Микаэл Аджапахян несколько минут назад вошел в здание Следственного комитет, принявшего решение о его задержании.
-
2025-06-27 18:32
В данный момент в Ереване, у здания Следственного комитета, сконцентрированы значительные полицейские силы, выстроившиеся в несколько рядов у входа в СК.
-
2025-06-27 18:31
Первопрестольный Святой Эчмиадзин немногим ранее выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-27 18:30
Скорейшая реализация транспортных проектов в Сюникской области откроет для Ирана короткий маршрут к бассейну Черного моря через территорию Армении. В то же время этот путь свяжет Ереван с государствами Персидского залива и иранским портом Чабахар. Об этом заявил посол Ирана в Армении Мехди Собхани на пресс-конференции в пятницу.