Последние новости

«Հարևանները փորձում են ձեզ կոտրել». Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

Ադրբեջանցի հաքերները վերջին օրերին ակտիվացել են ու փորձում են կոտրել հայ օգտատերերի ֆեյսբուքյան էջերը։ Այս մասին գրառում է արել տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Հարգելիներս, հարևանները (ադրբեջանցիները. խմբ) այսպես փորձում են ձեզ կոտրել։ Նման էջերով թեգում են ձեր կողմից ղեկավարվող էջերը, թե իբր ձեր էջը կարգելափակվի, եթե չլրացնեք դիմումը։ Արդյունքում գողանում են ձեր գաղտնաբառը։ Նման բաներն իրարից տարբերվող, բայց նույն տրամաբանությամբ մեջ շատ են տարածում։ Նոր բան չէ, բայց հիմա գերակտիվացել են»,– զգուշացնում է Մարտիրոսյանը։

Նա խորհուրդ է տալիս նման գրառում տեսնելիս անպայման ռեփորթ անել (բողոքել. խմբ) էջը և արգելափակել։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ