ԼԻԱԿԱՏԱՐ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Բոլորը քննարկում են, թե ինչ տպավորիչ, տիպիկ նիկոլավարի «քաշեց» Հայաստանի վարչապետն իր արտգործնախարարին Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրնում էր փաստեր, որոնք հիմնավորում են Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու Բաքվի նպատակը։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հակադարձեց՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը սպառնացող անմիջական վտանգ չկա... Հայտարարությունը Հայաստանի վարչապետն արել էր Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Անվտանգության խորհրդի նիստի մեկնարկից երկու ժամ առաջ։
Հուսով ենք, որ Արարատ Միրզոյանը կողասրահներում պարզաբանել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, որ Փաշինյանի խոսքերը անհեթեթություն են, պետք չէ դրանք լուրջ ընդունել, պետք է պաշտպանել Արցախի շահերը։ Ինչպես որ այսօր Մոսկվային են ասում, որ պետք չէ լուրջ վերաբերվել Փաշինյանի այն խոսքերին, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, պետք է պաշտպանել Արցախի շահերը։
Ինչպես տեսնում ենք՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումների լիակատար համընկնում. Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է՝ սա մեկ, Ադրբեջանը էթնիկ զտումներ չի իրականացնում Արցախում՝ սա էլ երկու։
Փաշինյանի թիմն իր առաջնորդից ավելի հեռուն է գնում։ Պաշտոնական Բաքուն Արցախի իշխանություններին անվանում է խունտա։ Անկախ Հայաստանի բոլոր իշխանությունների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, իսկ հիմա նաև Նիկոլ Փաշինյանի հավատարիմ ծառան՝ իշխող կուսակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը նույն Հանրային հեռուստաընկերության եթերում Արցախի իշխանություններին անվանում է պետական հեղաշրջում կազմակերպած արկածախնդիրներ։ Գործնականում այստեղ էլ՝ մոտեցումների ու գնահատականների լիակատար համընկնում։
Նրանց մտավախություններն էլ նույնն են։ Ալիևը միջազգային հանրության արձագանքը մեղմելու համար ասում է, թե դրախտային պայմաններ կստեղծի արցախահայության համար և գովաբանում Փաշինյանին, բայց միևնույն ժամանակ մտավախություն է հայտնում, որ Հայաստանում կարող են իշխանության գալ «ռևանշիստները»: Նույն կերպ «ռևանշիստ» են անվանում հայաստանյան ընդդիմությանը Փաշինյանի քարոզիչները։ Հանրային հեռուստաընկերության եթերում՝ գրեթե շուրջօրյա։
Հարցի էությունը՝ «ռևանշիստները» պարզ բան են ասում. Փաշինյանը պետք է հրաժարական տա, Հայաստանում պետք է փոխվի իշխանությունը, որպեսզի նոր պատերազմ չլինի, նոր կորուստներ չլինեն։ Իսկ նիկոլաճտերն ասում են, թե նոր պատերազմ կլինի, եթե իշխանության գան «ռևանշիստները»։ Ո՞ւմ հավատալ:
Պետք է հավատալ ոչ թե խոսքերին, այլ փաստերին։ Ինչպես ասում են իրենք՝ նիկոլաճտերը, այդ տխրահռչակ «ռևանշիստները» Հայաստանում իշխանության ղեկին են եղել 20 տարի՝ մինչև 2018 թվականը։ Պետք է պարզապես համեմատել Հայաստանի ու Արցախի մարդկային և տարածքային կորուստներն այդ 20 և Նիկոլ Փաշինյանի կառավարման 5 տարիների ընթացքում։ Եվ այդժամ ակնհայտ կդառնան ամենաբարդ հարցերի պարզ պատասխանները: Աղաղակող ակնհայտ:
Բայց այդ պատասխաններն ընդունելու համար, անկախ նրանից՝ դուր են գալիս դրանք, թե ոչ, անհրաժեշտ է մի պարտադիր պայման. դրա համար պետք է չլինել «հինգերորդ շարասյուն»։ Հենց այն հինգերորդ շարասյունը, որը Հայաստանում ներկայացնում է իշխող կուսակցությունը, գործելով Բաքվի և Անկարայի իր պատվիրատուների հետ այդպիսի լիակատար համաձայնեցվածությամբ։
Հ.Գ.- Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի խորհրդարանում նախատեսված են լսումներ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան. իրավական տեսանկյունները» թեմայով: Հիշեցնենք, որ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Բաքվում նկատի ունեն Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը։ Առայժմ այդքանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 16:06
Хокку Нет виллы, нет покоя. Не плачь, премьер. Нет и любви без разлуки. Премьер-министр Никол Пашинян сильно обиделся на публикацию французского информационного ресурса о том, что его семья приобрела виллу в Марселе. Задело Пашиняна. «Это все «дашнаки-машнаки», - плакался он на заседании кабмина. Откроют, дескать, какой-то сайт сроком на три дня и распространяют небылицы, мол, мы такие же хапуги, как бывшие власти. Сплетни все это.
-
2025-06-06 09:24
Неожиданно ставший большим приверженцем Армянской апостольской церкви (ААЦ) Никол Пашинян написал очередной статус, в котором говорит: «Я не могу поверить, что из уст Католикоса всех армян может исходить что-то, кроме истины». Ах, какой молодец! Но тогда почему не следуешь отеческому увещеванию Католикоса и не уходишь в отставку окончательно и бесповоротно?
-
2025-06-05 10:01
Встречи с гражданами четы Пашинян-Акопян по программе «модного образования» все более напоминают собрания сект. Проходят закрыто, скудная информация обнародуется после цензуры. Оно и понятно, ведь в ходе этих полусектантских сборищ премьер часто срывается на крик, чтобы не сказать на ритуальные завывания. Судя по всему, мало чем отличалась от предыдущих встреч премьера и его встреча со студентами Ереванского государственного университета. Повторяемые тезисы озвучивались премьером уже не один раз.
-
2025-06-03 13:07
Трудно не согласиться с утверждением, что борьба Пашиняна направлена не против отдельных священнослужителей: она направлена на дискредитацию всей Церкви. Понятно также, чем вызван последний всплеск агрессивной риторики сожителей Пашинян - Акопян и обслуживающего их персонала.