ՀՀ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ․ ԲՌՆԻ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՎԱԾ Է ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Այսօրվա իշխանության պայմաններում ոստիկանների կլողմից բռնի ուժի կիրառումը հրահանգավորված է ամենաբարձր մակարդակով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը։
«Ցուցարարների հանդեպ ոստիկանների գործողությունները գազանություն են, ապօրինություն, ուրիշ ոչ մի կերպ չեմ կարող գնահատել։ Ամեն տեսակ թույլատրելի նորմերն անցնում են։ Դա ամիջական ցուցում, հրահանգ է»,–ասաց Համբարձումյանը։
Նա պատմեց, որայսօր իր աչքից չի վրիպել մի դրվագ. երբ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ցույցի ժամանակ դիմել է ոստիկաններին և ասել, որ նրանք թշնամուն են պաշտպանում, անմիջապես ոստիկանների մի մասին հրահանգվել է, որ վահանները բարձրացնեն և աղմկեն, որպեսզի Սաղաթելյանի կոչը տեղ չհասնի և ոստիկանության մի մասի վրա ազդեցություն չունենա։
«Բոլորը միանգամից բարձրացրեցին վահանները և դրանց հարվածներ հասցնելով` սկսեցին ձայներ հանել։ Առանց հրահանգի ոչ մեկը ոչինչ չի անի։ Ուրիշ հարց էլ կա, որ գազանություն անող ոստիկանն ինքն իրենով գազան է, բայց նման գործողություն ինքնագլուխ չի անի։ Հրահանգումն ամենավերևից է գալիս»,–ասաց նա։
Միաժամանակ Համբարձումյանն ընդգծեց, որ ոստիկանը կարող է չենթարկվել նման հանցավոր հրահանգներին, դա նաև օրենքով է ամրագրված։
«Ոստիկանները չպետք է կատարեն հանցավոր հրամաններ, բայց այժմ բարոյականության սահմանագիծը պլինտուսից (շրիշակ,–խմբ.) ցածր է։ Չի մնացել ո՛չ տղամարդկություն, ո՛չ արժանապատվություն, ո՛չ պատիվ։ Համատարած ստրուկի հոգեբանություն է տիրում։ Համատարած հրամաններ են կատարում ու իրենց համար կապ չունի` զոհվածի ծնող կլինի, անչափահաս կամ ծեր»,–ասաց նա։
ՀՀ նախկին փոխոստիկանապետի խոսքով` եթե ցուցարարները տեսնում են, որ ոստիկանը հակաօրինական քայլեր, գազանություն, անհամաչափ բռնի ուժ է կիրառում, պետք է համարժեք պատասխան տան։
Դա, նրա պնդմամբ, քրական օրենսգրքի 32–րդ հոդվածով կդիտարկվի որպես անհրաժեշտ պաշտպանություն։ Նշենք, որ ըստ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի` քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որն արարքը կատարել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պաշտպանվողի կամ այլ անձի կյանքը, առողջությունը, իրավունքները, ազատությունները, օրինական շահերը, հասարակության կամ պետության օրինական շահերը պաշտպանելիս:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».