Իմպիչմենտի գործընթացը կլինի այն պահին, երբ արդեն հստակություն կլինի. Թևանյան
Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը կլինի այն պահին, երբ արդեն հստակություն կլինի և՛ պատգամավորների, և՛ թեկնածուի մասով։ Այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը։
«Մինչ այդ կարևոր է համաժողովրդական ընդվզումը, որն արդեն մարդկանց հոգիներում է»,– նշեց Թևանյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու՞ չեն հրապարակում վարչապետի` իրենց թեկնածուի անունը, Թևանյանն ասաց` անունը գաղտնի չի պահվում, տրամաբանական ընթացք կա։ Նա նշեց, որ այս պահին առաջնահերթ խնդիրներ կան` տեղահանված մեր հայրենակիցներին օգնելն ու Սյունիքի հարցը, քանի որ մտավախություն կա նաև Սյունիքի ուղղությամբ հարձակման։
«Ես համոզված եմ, որ Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո և՛ Արցախում, և՛ Հայաստանում անվտանգային միջավայրը կտրուկ փոխվելու է, և այն սպառնալիքները, որ մենք տեսնում ենք, դրանք այլևս չենք տեսնելու կամ ընթացքում չենք տեսնելու։ Եթե այս իշխանությունը պատերազմ է բերում, ու մենք էլի պատերազմի նախաշեմին ենք իրենց պատճառով, նույն Նիկոլ Փաշինյանը հաստատ չի կարող ևս մեկ պատերազմ ղեկավարել և ևս մեկ պարտության տանել մեր ժողովրդին»,– ասաց Թևանյանը։
Նա ևս մեկ անգամ շեշտեց` իշխանափոխությունն անվտանգային գործոն է դարձել։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կարելի է Արցախի վիճակը թեթևացնել, Թևանյանը նշեց` նախ պրահյան գործընթացից ընդհանրապես դուրս գալ, մեր դաշնակիցների` Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները հստակեցնել ու բանակը վերականգնել։
«Ընդդիմությունը հիմա ամբողջ հայ ժողովուրդն է, մենք պետք է պատրաստ լինենք կանոնավոր բանակ դառնալ և դիմագրավել թշնամիներին, որ հիմա և՛ դրսից են, և՛ ներսից են»,– շեշտեց Թևանյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 13:16
ДТП произошло сегодня, 26 июля, в Арагацотнской области.
-
2025-07-26 13:14
В последние две недели в Китае резко вырос спрос на рений – редкий металл, который добывается в том числе в Армении. Эксперты пока не могут понять, вызвано ли это краткосрочными спекуляциями на рынке или долгосрочными трендами.
-
2025-07-26 13:12
«Это их миссия, а наша миссия – бороться за то, чтобы вопрос Арцаха не был закрыт», – заявил востоковед, профессор Гурген Меликян в беседе с журналистами 25 июля во время презентации издания «Переговоры по Арцаху» в ответ на вопрос о том, дойдут ли содержащиеся в книге месседжи до действующих властей РА.
-
2025-07-26 13:11
Генеральная прокуратура подтверждает наличие уголовного производства в отношении бывшего мэра Эчмиадзина, возбужденного Антикоррупционным комитетом по статьям «Отмывание денег» и «Злоупотребление должностными полномочиями».