Առաջիկա 3 օրերին Հայաստանը պարալիզացվելու է. Վազգեն Մանուկյան
Վաղն առավոտյան ժամը 08։00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաները։ Այս մասին այսօր Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ առաջիկա երեք օրերին` երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի, վաղ առավոտից մինչև երեկո Հայաստանը պարալիզացվելու է։
«Իշխանության հենարանը մնացել է միայն ոստիկանությունը։ Գիտեք, որ ոստիկանությունը երկու տարբեր հատվածներից է կազմված` պրոֆեսիոնալ ոստիկաններից, որ նորմալ մարդիկ են, ընտանիքով ապրում են, հարևաններ ունեն, իրենք էլ են դեմ, ու ինչ–որ վայրագ մարդիկ, որ որտեղից են ճարել, չեմ հասկանում։ Ով որ գնալու է ժողովրդի դեմ, պետք է ջարդվի, ոստիկանության էդ հատվածը պետք է մաշվի, հենց մաշվի, իշխանությունն ընկնելու է»,– հայտարարեց Մանուկյանը։
Նա կոչ արեց հենց այդ ուղերձով երթով շարժվել ոստիկանության մոտ։
Ինչ է լինելու 3 օր հանրապետությունը պարալիզացնելուց հետո. Մանուկյանի խոսքով` եթե այդ ընթացքում ՔՊ–ականներն ուշքի չգան, ապա յուրաքանչյուրին կբացատրեն, թե ինչ է կատարվում։
Առավոտյան բողոքի ակցիաները մեկնարկելու են Երևանի տարբեր հատվածներից` կրկես, մետրոյի «Երիտասարդական» կայարան, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան, Մարզահամերգային համալիր, Գարեգին Նժդեհի հրապարակ, Սասունցի Դավիթի արձան, Սուրբ Խաչ եկեղեցու մոտ, Կասյան փողոց` «Երևան Սիթի» հանրախանութի դիմաց, Ռուբինյանց փողոց` «Երևան Սիթի» հանրախանութի դիմաց։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.