Ստացվող տեղեկությունների համաձայն՝ Վաշինգտոնը եւ Բրյուսելը Երեւանին համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից. Զախարովա
Մենք տեսնում ենք, թե ինչպիսի մոլեռանդությամբ են ամերիկացիները մշակման ենթարկում Երեւանին։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հանրապետություն են այցելել USAID ղեկավար Սամանթա Փաուերը, որը հայտնի է իր ռուսատյացությամբ, եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Կիմը, որը վերջերս բացահայտ հայտարարել էր, որ իրենք զբաղվում են դեպի Արեւմուտք Հայաստանի վերակողմնորոշմամբ։ Այստեղ է եղել Կոնգրեսի պատվիրակությունը։ Սա՝ միայն վերջին օրերին, եւ միայն այն, ինչը ոչ ոք չի ժխտում, որովհետեւ դա մակերեսին է։
Ստացվող տեղեկության համաձայն՝ Վաշինգտոնը եւ Բրյուսելը համոզում են Երեւանին դուրս գալ ՀԱՊԿ-ից, խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, վերակողմնորոշվել ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ եւ ստորագրել խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի հետ՝ առանց հաշվի առնելու Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։
Այս նպատակներին հասնելու վազքի մեջ արեւմտականները մոռացել են սեփական արժեքների մասին մարդու իրավունքների ոլորտում։ Այս ամենը հերթական կեղծ-դեմոկրատիա է, աչք են փակում Հայաստանում ցուցարարներին ճնշելու, ծեծի եւ ձերբակալությունների վրա։ Մենք միշտ ասել ենք, որ պետության ներքին գործերը պետք է լուծի ինքը՝ այդ պետությունը։ Բայց եթե ԱՄՆ-ում տեսել են Իրանի մեկ ցուցարարին, պետք է տեսնեին, թե ինչ է կատարվում Երեւանում։ Նրանք չեն ցանկանում տեսնել, թե ինչ է կատարվում ընդդիմության հետ, որին սպառնում են, եթե շարունակեն հանրահավաքները։ Սա արդեն երկակի չափորոշիչների կիրառում է, սա չափորոշիչների բացակայություն է»,- նշել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.