Последние новости

Ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին

Արցախից Հայաստան տեղափոխվելու ժամանակ Լաչինի միջնացքով անցնելիս ձերբակալվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Տեղեկությունը հայտնում է նրա կինը` Վերոնիկա Զոնաբենդը։

«Այսօր առավոտյան ամուսինս ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Շրջափակման տասը ամիսների ընթացքում Ռուբենն ուս ուսի կանգնել է արցախցիների կողքին, զրկանքներ կրել, նրանց հետ միասին գոյատևման պայքար մղել։ Ես աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի, և խնդրում եմ ձեր աջակցությունը», – ասված է Զոնաբենդի հայտարարությունում, որը հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի սոցցանցային էջում:

«Գազպրոմ-մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին ևս գրառում է արել այս թեմայով։

«Իմ ընկեր, Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են ադրբեջանցի զինվորականները»,- գրել է նա։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ