ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆՆ ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ Է ԴՐԵԼ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «Սև ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ» ԵՆ․ Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արցախից անխոչընդոտ Հայաստան տեղափոխվելու մասին Սամվել Բաբայանի հայտարարությունը հարվածի տակ է դրել Արցախում գտնվող մյուս մարդկանց, հատկապես նրանց, ովքեր Ադրբեջանի ուշադրության կենտրոնում են, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախի Ախ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ Հայաստան տեղափոխվելու մասին հայտարարությանը,ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Սամվել Բաբայանի հայտարարությունը հարվածի տակ է դրել այն մարդկանց, ովքեր հավանական ադրբեջանական սև ցուցակներում էին , և պատահական չէ, որ այդ հայտարարությունից հետո այսօր արդեն բազմաթիվ տեղեկություններ կան տարբեր մարդկանց մեքենաները շատ ավելի խիստ և մի քանի անգամ ստուգելու մասին, նկատելի է, որ որոշ կոնկրետ մեքենաների նկատմամբ կա առանձնահատուկ ուշադրություն»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ այլ մանրամասներ չի հայտնում, քանի որ վտանգավոր է համարում։
«Երեկվանից ադրբեջանական կողմը որոշակի միջոցառումներ ձեռնարկում է, և դա չի սահմանափակվում Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածով։ Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, բնականաբար, ցանկացած հայի համար, անկախ քաղաքական դիրքորոշումից, մեկ այլ հայի ձերբակալությունը Ադրբեջանի կողմից ոչ միայն խիստ մտահոգիչ է, այլև պետք է բոլորիս մղի շատ ավելի ակտիվ գործողությունների՝ միջազգային կառույցների, տարբեր հիմնական դերակատարների հետ, որովհետև եթե սա չկանխվի, եթե Ադրբեջանի նկատմամբ լրացուցիչ ճնշումներ չլինեն, սա բերելու է նոր ձերբակալությունների»,- ընդգծեց Աբրահամյանը։
Այսօր
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 19:34
В МВД Армении заявили, что в ходе акций протеста у здания МИД Армении никто не задержан. Об этом в ведомстве сообщили корреспонденту Armenia Today.
-
2025-05-21 19:33
По поручению министра внутренних дел Арпине Саркисян работы по поиску двухлетнего ребенка в Мармарике будут продолжаться. Министр внутренних дел Арпине Саркисян рассказала «Арменпресс» о печальном случае исчезновения двухлетнего Тиграна Петросяна в Мармарике.
-
2025-05-21 18:59
Армения претендует на проведение у себя в следующем году саммита европейского политического сообщества, аналогичного недавнему мероприятию в Тиране.
-
2025-05-21 18:57
В ходе расследования уголовного дела Антикоррупционным комитетом РА установлено, что в июне 2023 года между Министерством обороны РА и подрядной организацией был заключен договор государственной закупки для выполнения строительных работ в N-ской воинской части Министерства обороны РА, в рамках которого строительные работы были выполнены не в полном объеме, а для некоторых работ были использованы некачественные материалы, стоимость которых в 3 раза ниже запланированной.