Նուբար Աֆեյանը կոչ է անում զբաղվել Ռուբեն Վարդանյանի պաշտպանությամբ
Ադրբեջանի կողմից «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը լուրջ մտահոգություն է առաջացնում։ X–ի իր միկրոբլոգում այս մասին գրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը։
«Իմ վաղեմի գործընկերոջն ու ընկերոջը ձերբակալելու մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում»,– շեշտել է նա։
Աֆեյանը կոչ է արել գնահատել Ռուբեն Վարդանյանի անխոնջ ջանքերը, որոնք նա ներդրել է ոչ միայն իր ընտանիքի, Հայաստանի և հայերի բարգավաճման հնարավորություններ ստեղծելու համար, այլև բոլոր նրանց համար, որոնք հավատում են օրենքի գերակայությանը և միջազգային համաձայնագրերի իրավացիությանը:
«Երես մի թեքեք այս ծավալվող ճգնաժամից։ Ցեղասպանության կանխարգելումը գլոբալ պատասխանատվություն է»,– ընդգծել է նա։
Հիշեցնենք` Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդն այսօր հայտարարություն տարածեց` նշելով, որ առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Ադրբեջանի ԱԱԾ–ն հաստատեց Վարդանյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։ ավելի ուշ Ադրբեջանի ԱԱԾ–ն հաստատեց Վարդանյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 09:37
Гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси заявил на заседании Совбеза ООН по видеосвязи, что Агентство пока не может оценить ущерб, который нанесли США по Фордо, и готово незамедлительно отправить в Иран инспекторов-ядерщиков.
-
2025-06-23 09:34
Пекин надеется, что Совет безопасности ООН примет проект резолюции России, Китая и Пакистана, с призывом о незамедлительном и безоговорочном прекращении огня.
-
2025-06-23 09:30
Взрыв произошел во время богослужения в греческой церкви Святого Ильи в районе Дувейла, на востоке города Дамаска, сообщает сирийское агентство SANA.
-
2025-06-23 09:29
Иран должен отказаться от обогащения урана и передать имеющиеся запасы другим странам, заявил госсекретарь США Марко Рубио.