Последние новости

ԿԽՄԿ–ն կոչ է անում իշխանություններին ԼՂ–ում պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է անում իշխանություններին (պաշտոնական Երևանին և Բաքվին–խմբ.) պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և օրենքի այլ կիրառելի նորմերը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` անդրադառնալով ԼՂ–ից հեռացող ընտանիքներին և բնակչության լայնածավալ տեղաշարժին։

«Անվտանգ տեղաշարժի ցանկացած քայլ պետք է իրականացվի միայն այն դեպքում, եթե մարդիկ իրենք են կայացրել այդ որոշումը: Ընտանիքի անդամները չպետք է բաժանվեն իրենց կամքին հակառակ: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հիվանդներին, վիրավորներին, տարեցներին, հղիներին, հաշմանդամներին և բաժանված/չուղեկցվող երեխաներին»,– նշված է ԿԽՄԿ հայտարարության մեջ:

ԿԽՄԿ–ից հայտնում են, որ պատրաստ են հանդես գալ որպես չեզոք միջնորդ և աջակցել իրականացնելու անվտանգ տեղաշարժ՝ պայմանով, որ շահագրգիռ անձինք իրենց երկիրը լքելու որոշման մեջ ինքնուրույն ու ազատ կլինեն, ինչպես նաև` իշխանություններն իրենք կխնդրեն այդ մասին և կհամաձայնեցնեն պայմանները:

Այդ դեպքումԿԽՄԿ հիմնական առաջնահերթություններն են` ապահովել հեռացող մարդկանց ազատ տեղաշարժը, նրանց, որոնք նախընտրում են մնալ իրենց բնակավայրում, ապահովել սննդի, առողջապահական և այլ հիմնական ծառայությունների հասանելիությունը` ջրամատակարարում, էլեկտրամատակարարում և այլն, օգնել պահպանել և վերականգնել կապերը ընտանիքի բաժանված անդամների միջև, ինչպես նաև շարունակել վիրավորների տեղափոխումը, բժշկական օգնության ցուցաբերումը և այլն:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ