Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը բացասաբար կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու որոշումը ամենաբացասական հետեւանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա, «ՌԻԱ նովոստիին» հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Հայ գործընկերներն ի սկզբանե տեղեկացված են եղել Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման անընդունելիության մասին այն պայմաններում, երբ այս կառույցը «ձերբակալման օրդեր» է տվել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը»,- նշել են գերատեսչությունում։
Նշվում է, որ «դիտարկվել է երկկողմ համաձայնագիր կնքելու Երևանի նախաձեռնությունը, Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող է հարմար լինել երկու կողմերին»։ «Ցավոք սրտի, դա հաշվի չի առնվել, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում է կայացվել՝ հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման»,- պարզաբանել են գերատեսչությունում։
ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանի իշխանությունների որոշումը «առավել բացասական հետևանքներ կունենա երկկողմ հարաբերությունների վրա»։ «Հայաստանի ներկայացուցիչների կողմից առաջ քաշված այն թեզը, որ ՄՔԴ-ին անդամակցելը որևէ ազդեցություն չի ունենա ռուս-հայկական հարաբերությունների վրա, չի համապատասխանում իրականությանը։ Առնվազն դժվար է պատկերացնել Ռուսաստանի ղեկավարության այցը հանրապետություն, հատկապես, երբ իշխող կուսակցության պատգամավորները կոչ են անում ձերբակալել Վլադիմիր Պուտինին Հաագայի «ֆեմիդայի» խնդրանքով, նշել են ԱԳՆ-ում։
Ռուսական գերատեսչությունը նշել է, որ «Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի Ազգային ժողովում կլինեն սթափ մտածող ուժեր, որոնք «դեն դակի» հայ-ռուսական հարաբերությունների համար ակնհայտորեն «տոքսիկ» որոշմանը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.