Последние новости

Հուսով ենք՝ ՄԻԵԴ-ն արագ կարձագանքի Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով դիմումին. Եղիշե Կիրակոսյան

ՀՀ կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Հակարիի ադրբեջանական անցակետում Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով։ Հայկական կողմը պահանջել է տեղեկություններ տրամադրել նրա կարգավիճակի, պահման պայմանների և նրա առողջական վիճակի մասին։


Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, որ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանության երաշխավորման մասով անհատական միջանկյալ ժամանակավոր միջոց պահանջելու դիմումը երեկ ուղարկել են ՄԻԵԴ. «Դատարանից պահանջել են երաշխավորել պարոն Վարդանյանի իրավունքները՝ կյանքի իրավունք, խոշտանգման, անմարդկային, դաժան վերաբերմունքի արգելք։ Հուսով ենք՝ արագ կարձագանքի դատարանը։ Ամեն դեպքում, կապի մեջ ենք իր հարազատների հետ էլ, եւ եթե ստանանք պատասխան, կփոխանցենք իրենց»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք Երեւանը պատրաստ է այս հարցով դիմել նաեւ այլ դատարաններին, Կիրակոսյանը պատասխանեց. «Չասեմ՝ որտեղ ենք պատրաստվում դիմել, երբ որ դիմենք կիմանաք անպայման: Մենք երկու հիմնական միջազգային դատական ատյան ունենք. մեկը ՄԻԵԴ-ն է, մյուսը՝ արդարադատության միջազգային դատարանը»:

Ինչ վերաբերում է Բաքվի ունեցած «սև ցուցակին» և արդյո՞ք հնարավոր չէ այդ ցուցակում ընդգրված անձանց ձերբակալությունները կանխարգելել, Եղիշե Կիրակոսյանն ասաց. «Կան հրապարակումներ տարբեր անձանց անուններով, եւ մենք այդտեղ տեսնում ենք այն անձանց անունները, որոնք ռիսկի գոտում են, կամ կարող ենք ենթադրել, թե որ խումբ անձանց մասին կարող է խոսքը լինել: Ամեն դեպքում այդ ուղղությամբ էլ հետեւողական կլինենք: կանխարգելելը չեմ պատկերացնում՝ ոնց հնարավոր կլինեի անել: Բայց կարծում եմ՝ այս դեպքում պոստ ֆակտում պետք է գործենք: Որոշակի միջոցներ կան, որոնց մասին շուտով կիմանաք: Կփորձենք այդ հնարավոր իրավական միջոցները օգտագործել, որպեսզի կանխարգելման ուղղությամբ էլ աշխատենք»։

Նշենք, որ նախօրեին Արցախից Հայաստան գալիս Ադրբեջանի կողմից ձերբակալվել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Նրան 4 ամսով արդեն կալանավորել են եւ մեղադրում են ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ВБ выдаст правительству Армении грант на ликвидацию завода "Наирит"
    2025-06-26 16:45

    Всемирный банк предоставит правительству Армении грант в размере $1,5 млн на ликвидацию завода "Наирит". Проект заявки был одобрен на заседании правительства в четверг.

  • ОСКАНЯН: ПОСЛЕ ПАШИНЯНА ВСЕ БУДЕТ ГОТОВО, ЧТОБЫ ВОПРОС АРЦАХА БЫЛ ВКЛЮЧЕН В ПОВЕСТКУ ПЕРЕГОВОРОВ
    2025-06-26 15:43

    Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян заявил, что не намерен отклоняться от своей повестки и будет продолжать поднимать вопрос Нагорного Карабаха и права его народа на возвращение в свои дома. По его словам, события, происходящие в Армении, напрямую связаны с Карабахом и региональными процессами.

  • КУДА ВЕДУТ ПРОБЛЕМЫ В АРМЯНО-РОССИЙСКИХ ОТНОШЕНИЯХ? ЭКСПЕРТЫ О РЕАЛЬНЫХ УГРОЗАХ
    2025-06-26 15:43

    Каковы перспективы армяно-российских отношений, на самом ли деле между двумя странами союзницами нет проблем, как об этом заявляют высокопоставленные лица в Ереване и Москве, какие проблемы видят экспертные круги Армении и почему говорят о том, что арест Самвела Карапетяна – это демарш в адрес России? Эти и другие вопросы были обсуждены в ходе научной экспертной дискуссии “Перспективы армяно-российских отношений” в Ереване 25-го июня. Открывая дискуссию, заместитель директора Национального исследовательского института развития коммуникаций Валентина Комлева пригласила участников обсуждения высказать свое мнение по поводу многих вопросов повестки армяно-российских отношений. В свою очередь, директор Центра российских исследований ЕГУ, координатор Евразийского экспертного клуба, политический аналитик Арам Сафарян отметил, что экспертное сообщество должно быть очень активным, и важно доносить их голос до принимающих решения как в Ереване, так и в Москве.

  • Правила электронной торговли в ЕАЭС заработают к осени – министр
    2025-06-26 15:19

    Глава об электронной торговле в Таможенном кодексе Евразийского экономического союза (ЕАЭС) заработает к осени текущего года. Об этом сообщил журналистам министр по таможенному сотрудничеству Евразийской экономической комиссии (ЕЭК) Руслан Давыдов в кулуарах Евразийского экономического форума.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ