ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՍԻՆ ԱՆԿԱՐԱՅԻ և ԲԱՔՎԻ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՎՈՒՄ Է, ՆՊԱՏԱԿԸ` ԴԺՎԱՐ ԹԵ. Քաղաքագետ
ՀՀ Սյունիքի մարզի հետ կապված Թուրքիայի և Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվում է, բայց դրա հետ կապված ծրագրերը` ոչ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) դոկտոր Արթուր Խաչիկյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 26-ին հայտարարել էր, որ Անկարան կանի հնարավորը «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացման համար: Ընդ որում, նա ընդգծել էր` եթե Հայաստանը չմասնակցի այդ նախագծին, ապա ճանապարհը կարող է անցնել Իրանի տարածքով։
Խաչիկյանի կարծիքով` հնարավոր է, որ Իրանից, Ռուսաստանից կամ Արևմուտքից ինչ–ինչ ազդակներ են ստացվել, որոնք զսպում կամ փոխում են Բաքվի և Անկարայի հռետորաբանությունը։
«Կլինի դա երկարաժամկետ, թե ոչ` չգիտեմ։ Հավատալ նրանց բառերին... Մի բան չի փոխվում` նպատակը նույնն է` Թուրքիան և Ադրբեջանը միավորել»,– ասաց Խաչիկյանը։
Երևանը հայտարարում է, որ Սյունիքի սահմանները «կարմիր գիծ են», բայց դրա հետ մեկտեղ ո՛չ համապատասխան դիվանագիտական, ո՛չ էլ ռազմական ներուժ չունի։ Խաչիկյանն այն կարծիքին է, որ դժվար թե նմանատիպ պայմաններում որևէ մեկը հարգի այդ գիծը։
Նա ընդգծեց` Ադրբեջանը միայն Լեռնային Ղարաբաղով չի սահմանափակվի. Իլհամ Ալիևը ցանկանում է ոչնչացնել հայկական պետականությունը։
Նշենք, որ պաշտոնական Երևանը բազմիցս հերքել է այսպես կոչված «Զագեզուրի միջանցքի» բացման մասին խոսակցությունները` նշելով, որ կտրականապես դեմ է իր տարածքում արտատարածքային որևէ ճանապարհի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.