Վարդան Ղուկասյանը դեմ է Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելուն
«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը դեմ է Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելուն։ Այս մասին նա հայտարարել է ի պատասխան Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկին, որ պետք է տապալել առաջին փուլը և գնալ նոր ընտրության։
Երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում, երբ ադրբեջանական զորքը կանգնած է Երասխի մոտ, երբ 100 հազար բռնի տեղահանված Հայաստան է ժամանել, և յուրաքանչյուր լումա կարևոր է, կարծում է Ղուկասյանը: Ավելին, նա հայտարարել է, որ իր համար ավելի կարևոր է, որ նախկին իշխանությունները չուժեղանան, քան թե որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանը քաղաքապետ չընտրվի։
«Հիմա ինձ քաղաքապետի ընտրությունների հարցը չի հուզում, ինձ հետաքրքիր է ինչ է լինելու մինչև հոկտեմբերի 10-ը (Երևանի ավագանու առաջին նիստի օրը- խմբ.)»,- ասաց նա:
Ավելի վաղ «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենք բոյկոտելու են Երևանի ավագանու անդրանիկ նիստը, քանի որ ընդդիմադիր ուժերի ձայները չեն բավականացնում ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու համար։
«Մայր Հայաստան» դաշինքը նույնպես հայտարարել է, որ իրենք էլ չեն ներկայանա նիստին, որպեսզի քվորում չապահովվի։ Այս խնդիրը լուծելու համար բոյկոտին պետք է միանա նաև «Հանրային ձայնը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 19:34
В МВД Армении заявили, что в ходе акций протеста у здания МИД Армении никто не задержан. Об этом в ведомстве сообщили корреспонденту Armenia Today.
-
2025-05-21 19:33
По поручению министра внутренних дел Арпине Саркисян работы по поиску двухлетнего ребенка в Мармарике будут продолжаться. Министр внутренних дел Арпине Саркисян рассказала «Арменпресс» о печальном случае исчезновения двухлетнего Тиграна Петросяна в Мармарике.
-
2025-05-21 18:59
Армения претендует на проведение у себя в следующем году саммита европейского политического сообщества, аналогичного недавнему мероприятию в Тиране.
-
2025-05-21 18:57
В ходе расследования уголовного дела Антикоррупционным комитетом РА установлено, что в июне 2023 года между Министерством обороны РА и подрядной организацией был заключен договор государственной закупки для выполнения строительных работ в N-ской воинской части Министерства обороны РА, в рамках которого строительные работы были выполнены не в полном объеме, а для некоторых работ были использованы некачественные материалы, стоимость которых в 3 раза ниже запланированной.