Հայաստանից հրաժարվելը խայտառակություն կլիներ Ֆրանսիայի եւ ամոթալի՝ Եվրոպայի համար. Ֆրանսուա Օլանդ
Հայաստանից հրաժարվելը խայտառակություն կլիներ Ֆրանսիայի եւ ամոթալի՝ Եվրոպայի համար։ Եկել է վճռականորեն եւ համոզված կերպով հայտարարելու ժամանակը, որ նրա սահմանները սրբազան են։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը։
«Նախագահ եղած ժամանակ ես մասնակցել եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության լուծումը գտնելու միջնորդական ջանքերին։ Այդ փորձը ստիպում է ինձ նախազգուշացում անել. արդարությունն ու պատիվն այսօր Ֆրանսիայից պահանջում են անել հնարավոր ամեն բան, որպեսզի օգնեն հայերին»,- նշել է նա։
Նրա կարծիքով՝ Հայաստանից երես թեքելով՝ Ռուսաստանը մի քանի նպատակներ է հետապնդում. «Նախ՝ դա թույլ կտա Պուտինին չեզոքացնել Էրդողանին, որի դերը մեծացել է Ուկրաինա ներխուժումից հետո։ Երկրորդ՝ դաշն կնքել Ադրբեջանի հետ գազի հարցում։ Երրորդ՝ պատժել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն բանի համար, որ նա հեռացել է Մոսկվայից եւ մոտեցել Եվրոպային։ Այդ ցինիկ շրջադարձի արդյունքը ահավոր է հումանիտար մակարդակով։ 120 000 արցախահայեր հուսահատ փորձում են փախչել իրենց հայրենիք, եւ նրանց ճնշող մեծամասնությունը արդեն գնացել է այնտեղ։ Մյուսները քաղցում են, նրանց հետապնդում են եւ սպառնում։ Նրանց տները լքված են կամ այրված, նրանց եկեղեցիները՝ ավերված։ Շարունակվում է էթնիկ զտումը։ Կա նրանցից շատերի կյանքի վտանգ... Բայց ամենավատն առջեւում է, որովհետեւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարող է տուժել»։
«Այս ամենին նպաստում է Վլադիմիր Պուտինը. անհաջողություն կրելով Ուկրաինայում՝ նա մտադիր է ռեւանշ վերցնել Կովկասում։ Նա լի է վճռականությամբ՝ ցույց տալու, որ Հայաստանն առանց Ռուսաստանի վերահսկման վտանգում է անհետանալ։ Էրդողանը, որը չի հրաժարվել իր օսմանյան երազանքից, Ադրբեջանին դրդում է գնալ որքան հնարավոր է հեռու իր գործողությունում։
Ինչ վերաբերում է եվրոպացիներին, նրանք խնայում են Բաքվին, որպեսզի չկորցնեն մատակարարումների նոր աղբյուրը։ Ամերիկացիները շատ բան են անում Ուկրաինային օգնելու համար, բայց կարող են համարել, որ Կովկասն իրենցից չափազանց հեռու է։
Ուստի, եկել է վճռականորեն եւ համոզված կերպով հայտարարելու ժամանակը, որ Հայաստանի սահմանները սրբազան են, եւ դրանք պետք է երաշխավորված լինեն։ Ֆրանսիան պետք է լինի առաջնագծում»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 15:43
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян заявил, что не намерен отклоняться от своей повестки и будет продолжать поднимать вопрос Нагорного Карабаха и права его народа на возвращение в свои дома. По его словам, события, происходящие в Армении, напрямую связаны с Карабахом и региональными процессами.
-
2025-06-26 15:43
Каковы перспективы армяно-российских отношений, на самом ли деле между двумя странами союзницами нет проблем, как об этом заявляют высокопоставленные лица в Ереване и Москве, какие проблемы видят экспертные круги Армении и почему говорят о том, что арест Самвела Карапетяна – это демарш в адрес России? Эти и другие вопросы были обсуждены в ходе научной экспертной дискуссии “Перспективы армяно-российских отношений” в Ереване 25-го июня. Открывая дискуссию, заместитель директора Национального исследовательского института развития коммуникаций Валентина Комлева пригласила участников обсуждения высказать свое мнение по поводу многих вопросов повестки армяно-российских отношений. В свою очередь, директор Центра российских исследований ЕГУ, координатор Евразийского экспертного клуба, политический аналитик Арам Сафарян отметил, что экспертное сообщество должно быть очень активным, и важно доносить их голос до принимающих решения как в Ереване, так и в Москве.
-
2025-06-26 15:19
Глава об электронной торговле в Таможенном кодексе Евразийского экономического союза (ЕАЭС) заработает к осени текущего года. Об этом сообщил журналистам министр по таможенному сотрудничеству Евразийской экономической комиссии (ЕЭК) Руслан Давыдов в кулуарах Евразийского экономического форума.
-
2025-06-26 15:13
Уголовное преследование бизнесмена Самвела Карапетяна и заявления властей Армении о возможной национализации принадлежащих ему активов подрывают доверие армянской диаспоры и создают неблагоприятную среду для инвестиций, заявил РИА Новости бывший министр юстиции Армении, член Верховного духовного совета Армянской апостольской церкви Геворг Даниелян.