Կարասինն արձագանքել է ՀՀ–ում ռուսական ալիքների հնարավոր անջատման մասին հայտարարությանը
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն արձագանքել է ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարությանը:
«Զառանցանք է»․ Կարասինը հերքել է Հայաստանում հեղաշրջում նախապատրաստելու մասին լուրերը
Ավելի վաղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է անջատել ռուսական հեռուստաալիքները «հակահայկական կոնտենտի» պատճառով, որը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար: Բադալյանը նաև ավելացրել է, որ նման նախաձեռնության քննարկումն անցկացվում է արդեն տևական ժամանակ և քննարկման կդրվի Ազգային ժողովում:
«Զարմացած եմ հայ խորհրդարանականներից մեկի տարօրինակ հայտարարությունից։ Խոսքը Հայաստանում ռուսական հեռուստաալիքների «հնարավոր անջատման» մասին է։ Տոնայնությունը, ուղիղ ասենք` սկանդալային է։ Չգիտեմ՝ սա հակառուսական ալիքի վրա քաղաքական միավորներ վաստակելու փորձ է, թե ոչ։ Համոզված եմ, որ Հայաստանում նման լցոնումները աջակցություն չեն գտնի և չեն խաթարի մեր ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը՝ ի շահ ինչ-որ քաղաքական կոնյունկտուրայի։ Առավել ևս, որ կոնյունկտուրան ակնհայտորեն մտացածին է»,-գրել է Կարասինը Telegram-ի իր ալիքում։
Նա ավելացրել է, որ սեպտեմբերին Երևանում կայացած ռուս-հայկական մեդիաֆորումում մանրամասն քննարկվել են ինչպես ռուսական, այնպես էլ հայկական ալիքների հեռարձակման հարցերը:
Վերջում Կարասինն ընդգծել է, որ ՌԴ-ում ուշադիր կհետևեն այս հարցի զարգացումներին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.