ՌԴ խաղաղապահների գործողություններն օգնել են խուսափել ԼՂ-ում ավելի շատ զոհերից. Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողություններն օգնել են խուսափել ավելի շատ զոհերից:
«Շնորհակալություն եմ հայտնում մեր տղաներին` ռուս խաղաղապահներին, անձնուրաց և պրոֆեսիոնալ գործողությունների համար, որոնք օգնեցին խուսափել ավելի մեծ թվով զոհերից»,- հայտարարել է Շոյգուն ՌԴ Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ սելեկտորային խորհրդակցության ժամանակ:
Նրա խոսքով՝ ռուս զինծառայողները մասնակցել են Ստեփանակերտում վառելիքի պահեստում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին (միայն պաշտոնական տվյալներով զոհվել է Է ավելի քան 100 մարդ, շատերը համարվում են անհետ կորած- խմբ.), տուժածներին և կարիքավորներին բժշկական օգնություն են ցուցաբերել:
Տեղակայվել է ժամանակակից սարքավորումներով բլոկային մոդուլային քաղաք, վիրաբուժական օգնության հնարավորությամբ վիրակապման սրահ, ինչպես նաև ինտենսիվ թերապիայի պալատով վիրաբուժական մոդուլ։
Խաղաղապահների հատուկ բժշկական ջոկատի կազմում տարբեր մասնագիտացումների փորձառու բժիշկներ կան։
Նա նաև նշել է, որ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տարհանել ընդհանուր առմամբ ավելի քան 98 հազար խաղաղ բնակչի, այդ թվում` շուրջ 32 հազար երեխայի։
«Մարդկանց կյանքը պահպանելու համար որոշվել է տարհանել և քաղաքացիական անձանց տեղակայել դիտակետերում և (խաղաղապահների) բազային ճամբարում։ Աղդամի և Լաչինի երթուղիներով ապահովվել է մոտ երեք հարյուր տոննա հումանիտար բեռների առաքումը»,-ասել է Շոյգուն։
Նա հայտնել է, որ հակամարտության սրման պայմաններում ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակել է կատարել իր վրա դրված խնդիրները, ռուս խաղաղապահների միջնորդությամբ հակամարտող կողմերին հաջողվել է պայմանավորվել կրակի լիակատար դադարեցման մասին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».