Последние новости

Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում այլևս ոչ ոքի չունի պաշտպանելու: Այս մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի հարձակումը «հարված է հասցրել» ռուսական դիրքերին։ «Սահակյանի և Ղուկասյանի ձերբակալությունը, որը կատարվել է փաստացի ռուսական խաղաղապահ զորախմբի առջև, իմ կարծիքով, շատ լուրջ կշտամբանք է ոչ միայն Հայաստանի դավաճան իշխանությանը, այլև այն գործառույթին, որը մենք ստանձնել ենք մեր վրա՝ խաղաղապահի առաքելություն այս տարածաշրջանում։

Որոշ ռուս պաշտոնյաներ այնքան հեռուն են գնացել, որ հրապարակայնորեն հայտարարել են, որ պետք չէ մեղավորներ գտնել Լեռնային Ղարաբաղից հայերի հեռանալու համար: Սա, նրանց կարծիքով, կամավոր գործողություն է։ Սա տգեղ հայտարարություն է, որն անվանարկում է Ռուսաստանին՝ որպես խաղաղարարի։

Այն, որ բոլոր հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը, նշանակում է, որ այդ պահի դրությամբ նրանք արդեն դադարել են հավատալ, որ մեր խաղաղապահ զորախումբն ի վիճակի է պաշտպանել իրենց։

Ակնհայտ է, որ ամեն դեպքում ԼՂ-ում մեր զորախմբի օրերը հաշված են, որովհետև ո՞ւմ են պաշտպանելու, եթե այնտեղ մարդ չմնա։ Մեր զորախումբը հո չի՞ վերահսկելու ճանապարհային երթևեկության կանոնները Ստեփանակերտ քաղաքում, որն ադրբեջանցիներն այժմ պաշտոնապես անվանում են Խանքենդի։ Դա ուղղակի ժամանակի խնդիր է, ընդ որում` կարճ ժամանակի: Սա այն է, ինչ տեղի ունեցավ ադրբեջանական հարձակման արդյունքում, որը հարված հասցրեց մեր դիրքերին տարածաշրջանում»,- ասել է Զատուլինը։

Կոնստանտին Զատուլինը հավելել է, որ Բաքվի գործողությունները «վարկաբեկել են» Ռուսաստանին՝ որպես ուժեղ տերության։ Այդ կապակցությամբ Վրաստանում խոսակցություններ են սկսվել Աբխազիայի և Հարավային Օսիայի վերագրավման մասին, նշել է պատգամավորը։

«Մարդիկ, որոնք որոշակի առավելություններ են գտնում նրանում, որ Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը, չեն հասկանում, թե դրանից հետո Հարավային Կովկասի ջրերում ինչպիսի ալիքներ են տարածվել, և ինչպես է դա վարկաբեկում Ռուսաստանին՝ որպես ուժեղ տերության, որն ի վիճակի է հետամուտ լինել իր գծին տարածաշրջանում։

Արդեն Վրաստանում խոսում էին Ադրբեջանի օրինակին հետևելու և Աբխազիան և Հարավային Օսիան նույն կերպ վերագրավելու անհրաժեշտության մասին։ Սա, իհարկե, չի լինի, բայց այն, որ սաակաշվիլիականները նորից գլուխ բարձրացրին այնտեղ և այլ վայրերում, հերթական անգամ հուշում է, որ Ադրբեջանի օրինակը վարակիչ է։

Կարծում եմ, որ Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց, քանի որ չափն անցավ թե՛ ձերբակալություններով, թե՛ նրանով, որ իրականում հայերին վտարեց Լեռնային Ղարաբաղից։ Սա երկար ժամանակ կազդի Ադրբեջանի իմիջի, աշխարհում նրա հնարավորությունների վրա և այլն, անկախ նրանից, թե ինչ է փնտրում որևէ մեկը՝ օգուտներ, նավթամթերք և մնացած ամեն ինչ»,- եզրափակել է Զատուլինը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ОСКАНЯН: ПОСЛЕ ПАШИНЯНА ВСЕ БУДЕТ ГОТОВО, ЧТОБЫ ВОПРОС АРЦАХА БЫЛ ВКЛЮЧЕН В ПОВЕСТКУ ПЕРЕГОВОРОВ
    2025-06-26 15:43

    Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян заявил, что не намерен отклоняться от своей повестки и будет продолжать поднимать вопрос Нагорного Карабаха и права его народа на возвращение в свои дома. По его словам, события, происходящие в Армении, напрямую связаны с Карабахом и региональными процессами.

  • КУДА ВЕДУТ ПРОБЛЕМЫ В АРМЯНО-РОССИЙСКИХ ОТНОШЕНИЯХ? ЭКСПЕРТЫ О РЕАЛЬНЫХ УГРОЗАХ
    2025-06-26 15:43

    Каковы перспективы армяно-российских отношений, на самом ли деле между двумя странами союзницами нет проблем, как об этом заявляют высокопоставленные лица в Ереване и Москве, какие проблемы видят экспертные круги Армении и почему говорят о том, что арест Самвела Карапетяна – это демарш в адрес России? Эти и другие вопросы были обсуждены в ходе научной экспертной дискуссии “Перспективы армяно-российских отношений” в Ереване 25-го июня. Открывая дискуссию, заместитель директора Национального исследовательского института развития коммуникаций Валентина Комлева пригласила участников обсуждения высказать свое мнение по поводу многих вопросов повестки армяно-российских отношений. В свою очередь, директор Центра российских исследований ЕГУ, координатор Евразийского экспертного клуба, политический аналитик Арам Сафарян отметил, что экспертное сообщество должно быть очень активным, и важно доносить их голос до принимающих решения как в Ереване, так и в Москве.

  • Правила электронной торговли в ЕАЭС заработают к осени – министр
    2025-06-26 15:19

    Глава об электронной торговле в Таможенном кодексе Евразийского экономического союза (ЕАЭС) заработает к осени текущего года. Об этом сообщил журналистам министр по таможенному сотрудничеству Евразийской экономической комиссии (ЕЭК) Руслан Давыдов в кулуарах Евразийского экономического форума.

  • ЭТО ПОСЛАНИЕ КРУПНОМУ БИЗНЕСУ И ДИАСПОРЕ: ЭКС-ГЛАВА МИНЮСТА О ПРЕСЛЕДОВАНИИ КАРАПЕТЯНА
    2025-06-26 15:13

    Уголовное преследование бизнесмена Самвела Карапетяна и заявления властей Армении о возможной национализации принадлежащих ему активов подрывают доверие армянской диаспоры и создают неблагоприятную среду для инвестиций, заявил РИА Новости бывший министр юстиции Армении, член Верховного духовного совета Армянской апостольской церкви Геворг Даниелян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ