Վերին Լարսում խիստ հսկողությունը վերացվել է. կուտակումներ չկան
Երեկվա դրությամբ 250 բեռնատարներ դուրս են եկել Հայաստանից դեպի Ռուսաստան, որոնց մի մասը ճանապարհին է, մյուս մասը հասել է Վերին Լարս, ձևակերպվում է, գուցե մի մասը արդեն մտել է Ռուսաստան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
«Այս պահին դեպի Ռուսաստան մեկնող բեռնատարների մեջ հերթեր չունենք: Կան բավականին հերթեր Վերին Լարսի անցակետում, որոնք գալիս են Ռուսաստանից: Դրանք հիմնականում երրորդ երկրներ արտահանվող բեռներն են, որոնք հայկական բեռների հետ կապ չունեն: Հայկական բեռնատարները արտահերթ կարգով են սպասարկվում: Օրինակ, երեկ ընդհանուր առմամբ Լարսի անցակետով Ռուսաստանը լքել է 600 բեռնատար, որից 300-ը եղել են հայկական բեռնատարները, քանի որ մեր բեռնատարներին արտահերթ կարգով են սպասարկել:
Ինչ վերաբերում է կոնյակով բեռնված հայկական բեռնատարներին, Վահան Հակոբյանը նշեց, որ այս պահին Վերին Լարսում կանգնած է 47 հայկական բեռնատար, որոնք սպասում են փորձաքննության պատասխաններին. «Խոստացել են, որ պատասխանները մեկ շաբաթում կլինեն: Մի պահ նման բեռնատարների թիվը հասել էր 90-ի, սակայն 50-ից ավելին արդեն մտել է Ռուսաստան: Կուտակումների պատճառը ուժեղացված հսկողությունն էր, որը հանվել է: Այդ 50 բեռնատարների դեպքում կամ փորձաքննության պատասխանները եկել էին, կամ չէին էլ ուղարկվել փորձաքննության: Երբ ուժեղացված հսկողությունը հանվեց, բեռնատարներն անցան»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ խիստ հսկողությունը հանվել է հոկտեմբերի 4-ի երեկոյան:
Այսպիսով այսուհետ Վերին Լարսի անցակետից հայկական կոնյակը փորձաքննության հիմնականում չի ուղարկվելու, միայն եզակի դեպքերում, երբ լինեն խիստ կասկածներ ու հիմքեր: Ըստ անհրաժեշտության՝ բոլորի նկատմամբ լինելու է սովորական զննում:
Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ երեկ երեկոյան եղել են կոնյակով բեռնված բեռնատարներ, որոնք արագ անցել են Վերին Լարսով և մտել Ռուսաստան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն էր իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ: Ռուսական մաքսային ծառայությունը դեռ մարտ-ապրիլ ամիսներից էր սկսել հսկողություն իրականացնել Հայաստանից ներմուծվող կոնյակների նկատմամբ՝ դա բացատրելով նրանով, որ հայտնաբերել են խախտումներ՝ կեղծ կոնյակներ և այլն: Սակայն օրեր առաջ այդ հսկողությունն ավելի էին ուժեղացրել՝ հսկողության իրականացնելով ոչ միայն կոնկրետ տնտեսավարողների նկատմամբ, այլ Հայաստանից գնացող ողջ կոնյակի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.