ԱՄՆ-ն չինական 42 ընկերություն են ընդգրկել արտահանման վերահսկողության պետական ցանկում
ԱՄՆ առևտրի նախարարությունը 42 չինական ընկերություն է ընդգրկել արտահանման վերահսկողության պետական ցանկում՝ կապված նրանց կողմից Ռուսաստանի ռազմական և պաշտպանական արդյունաբերական համակարգին օժանդակելու հետ, ինչը ներառում է ամերիկյան արտադրության ինտեգրալ սխեմաների մատակարարում, հաղորդում է Reuters-ը։
Ցուցակում ներառվել են նաև 7 ընկերություններ Ֆինլանդիայից, Գերմանիայից, Հնդկաստանիս, Արաբակամ Միացյալ Էմիրություններից և Մեծ Բրիտանիայից։
Այս միկրոսխեմաները ներառում են միկրոէլեկտրոնիկաներ, որոնք Ռուսաստանն օգտագործում է հրթիռների և ԱԹՍ-ների ճշգրիտ ուղղորդման համարակարգերում, որոնք արձակվում են Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտների դեմ, ասվում է առևտրի նախարարության հայտարարությունում։
«Ցուցակի այսօրվա ավելացումները հստակ ազդանշան են պարունակում․ եթե ռուսական պաշտպանական ոլորտին ամերիկյան ծագմամբ տեխնոլոգիաներ եք մատակարարում, մենք կիմանանք այդ մասին և միջոցներ կձեռնարկենք», - ասվում է առևտրի նախարարի՝ արտահանման օրենսդրության պահպանման ապահովման գծով օգնական Մեթյու Աքսելռոդի հայտարարությունում։
Չինաստանը ԱՄՆ գործողությունները «տնտեսական հարկադրում և միակողմանի ահաբեկում» է անվանել։
«Միացյալ Նահանգները պետք է անհապաղ շտկեն իրենց սխալ պրակտիկան և դադարեցնեն չինական ընկերությունների նկատմամբ անհիմն ճնշումները», - ասվում է Չինաստանի առևտրի նախարարության հայտարարությունում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 14:18
Вчера в интернете распространилась информация о том, что 100 процентов акций ЭСА заложены международным финансовым организациям, и это получило широкий резонанс, особенно среди той части населения, которая, к сожалению, имеет определенные проблемы с финансовой грамотностью. В результате (также направляемой конкретными лицами и группами) поднялась волна необоснованных и безграмотных обвинений и упрощенных суждений в адрес нынешних владельцев компании, пишет экс-глава КГД Армении Давид Ананян.
-
2025-06-20 13:59
Армения сможет рассматривать выход из ЕАЭС и возможное присоединение к другому интеграционному объединению только после тщательной оценки рисков и последствий. Об этом заявил вице-премьер Мгер Григорян в интервью Sputnik Армения на Петербургском международном экономическом форуме.
-
2025-06-20 13:57
Подразделения ВС Азербайджана 20 июня в период между 08:00 и 09:00 открыли огонь в направлении населенного пункта Неркин Ханд Сюникской области, в результате чего поврежден жилой дом. Пострадавших нет. Об этом говорится в сообщении, распространенном Министерством обороны Армении.
-
2025-06-20 13:55
В Кремле внимательно следят за ситуацией с арестом в Армении главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна, будут готовы оказать ему всю необходимую помощь, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.