Իսրայելի բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե սրեր» գործողությունը ՀԱՄԱՍ-ի դեմ
Իսրայելի բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե սրեր» գործողությունը ՀԱՄԱՍ-ի դեմ՝ ի պատասխան այդ տարածքի դեմ վերջինի իրականացրած հարձակման։
Ականատեսները Reuters գործակալությանը տեղեկացնում են, որ Գազայում պայթյուններ են լսվում։
Իսրայելական բանակը հայտարարում է, որ տասնյակ կործանիչներ հարվածներ են հասցնում ՀԱՄԱՍ-ի՝ Գազայում գտնվող օբյեկտներին։
Բանակը X-ի կայքում հայտարարել է, որ շուտով լրացուցիչ տեղեկություն կտրամադրի։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը դատապարտել է «Գազայի հյուսիսում օկուպացիոն ուժերի կողմից ինդոնեզական հիվանդանոցի գնդակոծությունը», ինչի հետևանքով մեկ աշխատակից զոհվել է, մյուսները վիրավորվել են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀԱՄԱՍ շարժումը գնդակոծում է Իսրայելը։ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ «պատրաստ է պատերազմի»։
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդ Մոհամեդ Դեյֆն իր հերթին հայտարարել է, որ զինված խմբավորումը ռազմական նոր գործողություն է սկսել Իսրայելի դեմ։
Դեյֆը իր հայտարարությունում հայտնել է, որ շաբաթ առավոտյան Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է 5 000 հրթիռ, սա դարձել է «Շտորմ Ալ-Աքսա» գործողության սկիզբը։ Իսրայելը նույնպես տեղեկացրել է, որ Գազայից երկիր են թափանցել գրոհայիններ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.